235. Ընդգծված բառը ու՞մ անվան փոխարեն է գրված:
Օրինակ՝
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գույների:
Նա-Անանիա Շիրակացին:
-Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ-ասաց, Տիգրանը:
Ես-Տիգրանը:
–Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,-ասաց Նվարդը:
Ես-Նվարդը:
–Դու ինչո՞վ ես զբաղված ինչ ես անում այդտեղ-հարցրեց մայրը տղային:
Դու-տղան:
-Առաջինը դու մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Դու-Ռուբենը:
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետև վից ժպտաց և ձեռքով կանչեց:
Նա-վարորդը:
–Նա թվաբանությունից ամենաուժեղն է-ընկերուհուն գովում էր Նվարդը:
Նա-ընկերուհին:
236. Ի՞նչ անուն կտաս ես,դու, նա բառերին:
Դերանուն:
237. Ընդգծված բառը ու՞մ անվան փոխարեն է գրված:
Օրինակ՝
-Տիգրան ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է:
Ես-Նա, ով խոսում էր Տիգրանի հետ:
–Ես մի քիչ հետո կգամ, Լևոն մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ հա՞:
Ես-Նա, ով խոսում էր Լևոնի հետ:
–Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: –Դու ինչու՞ ես լռում- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
Դու-նա, ում հետ խոսում է Լևոնը:
-Միայն թե դու շու՛տ արի, իմ թթվածինը վերջանում է-զգուշացրեց Լևոնը:
Դու-նա, ում հետ խոսում է Լևոնը:
–Նա մեզ էլ չի կարող խանգարել-ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:
Նա-նա, ով խանգարում էր Տիգրանին
238. Ընդգծված բառը ու՞մ անվան փոխարեն է գրված:
-Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք-շշնջացի ես:
Մենք-ես և դու:
–Մենք ի՞նչ կաբ ունենք այս պատմության հետ-ղայրացավ Հայկը:
Մենք-նա և Հայկը:
-Դա դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա-զայրացած ասաց Նվարդը ու դուրս եկավ:
Դուք-դու և նա:
–Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել-զարմացավ աղջիկը:
Դուք-դու և նա:
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչու են անձնական դերանուններ կոչվում:
Որովհետև ցույց են տալիս անձ:
-դու և նա:
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանիր երկու խմբի:
Ես, դու, նա
Մենք, դուք, նրանք
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ես, մենք
Դու, դուք
Նա, նրանք
եզակի հոգնակի
241. Ընդգծված բառերն ինչ են նշանակում: Դրանք ինչով են նմանվում ես, դու, նա դերանուններին:
Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցույթն է անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիհլեմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնեցիներն ինչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:
142. Կետերի փոխարեն գրիր տրված բառերը:
Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այդտեղ, այնտեղ:
Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտ կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա: Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այդտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այսպես սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այդպես ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն: