Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

1. Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ապրիլ ամսվա անվանման ստուգաբանությունը։

Ապրիլը տարվա չորրորդ ամիսն է։ Ունի երեսուն օր: Ապրիլ ամսվա լատիներեն Aprilis անունը նշանակում է «բացվել»։ Նաև ապրիլը համարվում է Ափրոդիտեի ամիս։
Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի ահեկան ամսին։

2. Ինչո՞ւ է քրիստոնեական Սուրբ Հարության տոնը նաև Զատիկ անվանվում։ Հղումից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ,,Զատիկ,,-ի ստուգաբանությունը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

3. Տրված բառերը գործածելով՝ զատկական ասիկներ հորինի՛ր: 1.Կարմիր, հատիկ, զատիկ, պուտիկ, թևիկ, նախշուն, ուլունք, գարուն, առու, կլոր…այլ. 2.Զատիկ, նավակատիկ, կարմիր, կուտիկ, պուտիկ, նախշուն, հատիկ, խաթուն, չալպղոչիկ: 3.Գլորե, կլոր, լուսնակ, անուշ, բոլորե, մոլորե, ամպեր, դեղին, ոսկի… Հորինածդ ասիկները ձայնագրի՛ր և հղումը կցի՛ր։

Ես մի կարմիր զատիկ եմ,
Նախշուն փոքրիկ հատիկ եմ,
Թևիկներիս ունեմ պուտիկ,
Եկավ գարուն եկավ զատիկ:

Անունը իմ կարմիր զատիկ,
Պուտիկը իմ նախշուն հատիկ,
Ես մի փոքրիկ նավակատիկ,
Եվ մի սիրուն կարմիր կուտիկ:

Նա մի անուշ զատիկ է,
Գլոր է և կլոր է,
Նա ամպեր կմոլորե,
Եվ սիրուն կշորորե:

4. Նշի՛ր Զատկի Ավագ շաբաթվա անվանումները՝ ըստ ժողովրդական տոնացույցի։

Անպտուղ թզենու չորացում, Տասը կույսերի առակը, Օծում և մատնություն, Վերջին ընթրիք, Տիրոջ խաչելությունը և թաղումը:

5. Համառոտ ներկայացրո՛ւ Ավագ շաբաթվա խորհուրդը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 8-9):

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն»:

6. Ղազարոս Աղայանի երկու մանկական պատմվածքների տողերը խառնվել են։ Դասավորի՛ր և գրի՛ր վերնագրերը։ Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է. -Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր: Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ: Հավը չի ընդունում աքլորի հրավերը: Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով. – Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում: -Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու կանչում իր հավերին. Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ… – Շատ և շատ շնորհակալ եմ, – պատասխանեց մեկէլը, – ինչո՞ւ չշահենք մեկ – երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Աքլորի հրավերը
Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է.
-Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր:
Հավը չի ընդունում աքլորի հրավերը:
-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում:
-Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու
կանչում իր հավերին.
Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի
հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Ընկերասեր եղջերուները
Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ:
Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով.
– Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:
– Շատ և շատ շնորհակալ եմ, – պատասխանեց մեկէլը, – ինչո՞ւ չշահենք մեկ – երկու սիրտ,թեկուզ սարի խոտով:

7. Աղայանի և Թումանյանի մտերմության մասին պատմող տեղեկություններ գտի՛ր և ընթերցի՛ր։ Փորձի՛ր նրանց բնորոշող մի քանի ընդհանրություն նշել։

Մի պատմություն Թումանյանի և իր ընկերոջ մասին:
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:
Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ:
Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:
Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:
Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

8. Ինչպե՞ս էր Աղայանը մտերմաբար դիմում Թումանյանին։ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։

Ասլան բալա
Ասլան ապեր

Leave a comment