Զատկի օրը բոլորը ողջունում են իրար ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, և պատասխանը` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Զատկի սեղանին կա ձու, ձուկ, կանաչեղեն, կարմիր գինի և չամիչով բրինձ, սակայն հիմնական ուտեստը քրիստոնեական Զատիկի ձուն է, որը խորհրդանշում է Սուրբ գերեզմանը, որից հարություն է առել Հիսուսը։ Զատիկին մարդիկ միմյանց ձու, քաղցրավենիք և այլն են նվիրում։ Զատիկի հիմնական գույնը կարմիրն է, քանի որ այն խորհրդանշում է Հիսուսի արյունը։ Տոնի ժամանակ երեխաները խաղում են Զատկի խաղեր, մարդիկ իրար հետ ձու են կռվացնում։