Դժգույն գարշասունկ եվ սպիտակ սունկ

Դժգույն գարշասունկ եվ սպիտակ սունկ

Թունավոր սնկեր — Մանե Հովհաննիսյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դժգույն գարշասունկԵթե հարցնենք՝ ո՞րն է ամենաթունավոր սունկը, շատերը կպատասխանեն՝ ճանճասպանը: Սակայն ճանճասպանը մի շարք թունավոր սնկերի ցեղի հավաքական անվանումն է: Այդ ցեղում և, առհասարակ, աշխարհում ամենաթունավոր սունկը համարվում է դժգույն գարշասունկը:

Այս մահացու թունավոր սունկը տարածված է ինչպես Ասիայում, այնպես էլ Եվրոպայում, որտեղ հանդիպում է հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Անփորձ սունկ հավաքողները հաճախ այն շփոթում են ուտելի սնկի, դառնամատիտեղի և շամպինիոնի հետ: Սակայն այն շատ հեշտությամբ մնացած սնկերից կարելի է տարբերել իր ձիթապտղագույն գլխիկի գույնով, ոտիկի սպիտակ օղակով և պատյանի առկայությամբ:

Դժգույն գարշասունկն իր բաղադրության մեջ ունի վտանգավոր տոքսիններ՝ բիոլոգիական ծագման թույներ, որոնցից են ամատոքսինները, ֆալոտոքսիններն ու ամանինը: Թունավոր է ոչ միայն պտղամիսը, այլև սպորներն ու իմպլիանան՝ սնկի՝  գետնի տակ գտնվող մարմինը: Լուրջ թունավորման համար բավական է ուտել սնկի մեկ երրորդը: 1 կգ կշռի համար մահացու թունավոր է համարվում հում սնկի 1 գրամը կամ ամատոքսինի 0.1 միլիգրամը: Այսինքն՝ 7 գ ամատոքսինը բավարար է 70 կգ կշռող մարդուն սպանելու համար: Ջերմամշակումից, սառեցումից հետո անգամ սնկի թունավոր հատկությունները պահպանվում են:

Մեծ վտանգ է ներկայացնում նաև այն, որ թունավորման նշանները երբեմն շատ ուշ են առաջանում՝ սնկի օգտագործումից մի քանի օր անց: Իսկ մինչ մարդը ինչ-որ ախտանիշներ կնկատի, թույնն արդեն քայքայում է լյարդն ու երիկամները:

Դժգույն գարշասնկի թույնը գերազանցում է ամենաթունավոր օձերի թույնի ազդեցությանն անգամ: Եվրոպայի և Ասիայի անտառներում չկա ուրիշ մի կենդանի կամ բույս, որի թույնն այսքան վտանգավոր լինի:Պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ դժգույն գարշասնկից թունավորվել են հայտնի մարդիկ: Օրինակ՝ հռոմեական կայսր Կլավդիոսի կինը՝ Ագրիպինան, հրամայել էր խոհարարին այս սնկի հյութը խառնել արքայի կերակրին: Կլավդիոսը վախճանվեց, իսկ Ագրիպինայի որդին գահ բարձրացավ: Կառլոս VI-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության ուժեղագույն կայսրերից մեկը, նույնպես դժգույն գարշասնկի թունավորման հետևանքով է մահացել՝ ուտելով կերակուրը, որի մեջ ավելացված էին այս թունավոր սնկերը:

Боровик - белый гриб или царь грибного царства: фото описание, рецепты,  картинка в лесу

Սպիտակ սունկ

Սպիտակ սունկ (լատ.՝ Boletus edulis), թնջուկ, բազիդիավոր սնկերի բոլետայինների ընտանիքի տեսակ։ Տարածվածություն Հայաստանի Հանրապետությունում հազվադեպ հանդիպում է անտառային գոտիներում՝ ամռանից մինչև ուշ աշուն՝ հողի վրա (1000-1900 մ բարձրություններում)։   Ընդհանուր՝ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավային Կովկաս (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Աշխարհի մի շարք երկրներում ունի լայն տարածում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով, հայտնաբերված է Իջևանի ֆլորրայի շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ, Զանգեզուրի ֆլորրայի շրջանում՝ Գորիսի շրջակայք, Ապարանի՝ Մարմարիկ գետի ափին, Լոռու՝ Թումանյան կայան։ Կառուցվածք Երիտասարդ պտղամարմիններն ավելի բաց գույնի են։ Գլխարկի ստորին մասը սպունգանման է՝ մանր ծակոտիներով, սկզբում՝ սպիտակ, հասուն տեսակներինը՝ դեղնականաչավուն երանգով։ Պտղամիսն ամուր է, սպիտակ։ Ոտիկը (բարձրությունը 7-12 սմ, հաստությունը՝ 2-6 սմ) գավազանաձև է, դեպի հիմքը հավասար լայնացած, բաց գորշավուն, վերևի մասում՝ ցայտուն արտահայտված սպիտակ, ապա՝ կեղտոտ սպիտակ կամ գորշավուն ցանցիկով։ Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում կաղնու, սոճու, բոխու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 5-25 սմ) բարձիկաձև է, մսալի։ Գույնը հաճախ կախված է աճման տեղից և էկոլոգիական պայմաններից, սոճուտներում այն մուգ գորշ կամ գորշաշագանակագույն է, սաղարթավոր անտառներում՝ բաց, դժգույն դեղնագույն։ Նշանակություն և կիրառում Ամենաարժեքավոր և համեղ սնկերից է, հարուստ է սպիտակուցներով, ունի բարձր սննդային հատկություններ։ Պիտանի է բոլոր տեսակի խոհարար, մշակման և մթերման համար։ Ավելի արժեքավոր են չորացրած պտղամարմինները։ Ունի նաև բուժիչ հատկություններ. հակաբիոտիկ ակտիվություն, պտղամարմինների մեջ հայտնաբերվել են հակաուռուցքային նյութեր։ Նման է ոչ ուտելի լեղասնկին։ Վերջինս ունի դառը համ, պտղամիսը կտրելիս վարդագույն է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started