Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:
Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):
Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա, անտա, պերո պերո,Պինտա պինտա, պիմ պերո:
Առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։
Ինձ թվում է այո:
Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։
Նրանք ծիծաղելի էին, բանաստեղծություններ էին հորինում, բարի էին, տարօրինակ և բոլոր երեխաները տանը ամեն ինչ իմանալուց հետո սկսում էին աշխատել:
Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։
Տանը խմում էին և ուտում էին գիտելիքներ:
Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։
Ջրի համ, որովհետև այն փափանցիկ էր հանքային ջրի նման:
Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։
Նրանք սովորելու տեղը կխմեին և կուտեին գիտելիքներ և կմրցեին իրար հետ թե ով է ամենաշատ գիտելիքը ստացել:
Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։
Շատ-շատ խելացի և բարի:
<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։
Վաճառում էին տարբեր տեսակի գիտելիքներ, տարբեր ռոբոտներ և ուտելիքներ:
Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։
Այն գույնզգույն էր, մեծ , այնտեղ տարբեր բուսեր էին աճում և բոլորը ապրում էին ուրախ և անվերջ:
Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։
Այստեղ բոլորը պետք է սիրեին բնությունը,կառուցեին տարբեր գիտելիքների շենքեր,ստեղծեին նոր-նոր և հետաքրքիր գիտելիքներ: