1. Որևէ սկզբունքով բառերը բաժանի՛ր երկու խմբի. գրի´ր՝ ինչ ընդհանրությամբ ես կազմել խմբերը: Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Իրիկուն, իրիկնաժամ, երեկո, իրիկնամուտ, մթնշաղ, վերջալույս, արևամուտ :
Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:
Յուրաքանչյուր խմբում գրված են հոմանիշ բառեր:
2. Նշված բառերից մեկում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր ճիշտ տարբերակը:
Գառնուկ
մարդուկ
ճնճղուկ
մանչուկ
3. Լուծի՛ր գաղտնագիրը և կարդա՛ արտահայտությունը: Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու, կարդալու համար պետք է հիշել, որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը:
կանաչ մայիս
4. «Քանդված» ասացվածքները վերականգնի՛ր:
Ասելը հեշտ է, իսկ անելը դժվար է:
Աղվեսի վկան իր պոչն է:
Գյուղ առանց շուն չի լինի:
Աղվեսի վկան իր պոչն է:
Գյուղ առանց շուն չի լինի:
5. Գտի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը. « Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, Կանաչ շորեր ունի հագին, Թողեց հետքեր նա ամենուր, Ծաղկով լցրեց դաշտն ու այգին»:
Գարուն
6. Գարնանային մի հանելուկ հորինի՛ր:
Ամռան շոգը չի սա,
Ձմռան ցուրտը չի սա,
Աշնան անձրև չի սա,
Ուրեմն ի՞նչ է սա:
Ձմռան ցուրտը չի սա,
Աշնան անձրև չի սա,
Ուրեմն ի՞նչ է սա:
7. Որոշի՛ր, թե «գեղեցիկ» բառը ո՞ր բառակապակցությունում է գործածվել փոխաբերական իմաստով. գեղեցիկ տուն, գեղեցիկ մտքեր, գեղեցիկ հագուստ, գեղեցիկ աչքեր։
գեղեցիկ մտքեր
8. Հայոց տոների շարքում այս տոնը շա՜տ սիրելի է: Տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն նշում են գարնանը՝ բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ: Ընտանիքիդ անդամների հետ կարդա՛ տոնի մասին, դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հետաքրքիր տեղեկությունը: Չմոռանաս նշել՝ ո՞ր տոնի մասին է խոսքը՝ https://www.qahana.am/am/holidays/2022-05-26/1
Խոսքը Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի մասին է:
Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

9. Դու բարի կախարդ ես և որոշել ես կառուցել այնպիսի քաղաք, որտեղ կապրեն միայն երեխաները: Պատմի՛ր, թե ինչպիսին է լինելու այդ քաղաքը, քաղաքի անունն էլ մտածի՛ր:
Այս քաղաքը կոչվում է Հեքիաթների և գրքերի քաղաք:
Այստեղ երեխաներն ապրելու են հեքիաթներում: Ամեն մեկը կնտրի իր հեքիաթը կամ իր գիրքը և կապրի այնտեղ գլխավոր հերոսի փոխարեն: Մինչև Կախարդը չկարդա տվյալ գրքերը կամ հեքիաթներն, ոչ մեկ չի կարող դուրս գալ այդտեղից: