Ողջույն, ես Անին եմ: 9 տարեկան եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Դեկտեմբերից մինչև այսօր մենք շատ հետաքրքիր նյութեր ենք անցել:
Իրականացրել ենք նախագծեր, օրրինակ՝ «Մի քանի ձեռքով նկար», «Ազգային խաղ կոճակ» և այլն:
Ունեցել ենք Ռոդարիական օրեր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր, Աղայանական օրեր և այլն:
Ունեցել ենք տարբեր ուսումնական ֆլեշմոբներ:
Ունեցել ենք տարբեր ընթերցումներ դրսում:
Մենք նաև անցնում ենք քերականություն: Եթե ուզում եք տեսնել ավելին, ահա իմ մայրենիի նյութերը բլոգում: