358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգիալները հանի՛ր: Ո՞ր բառերը բառերը դուրս կգան դրանց հետ(ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Կերակրի աղը սննդամթերք է:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են, որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատւկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
Մի փութը շատ է թվում:
Կստացվեն պարզ նախադասություններ:
359. Նոր նախադասություններ ստացի՛ր տրված բարդ նախադասության ընդգծված ստորոգյալները հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Պատմության մեջ մարդիկ միայն մշակել են բնության ստեղծած նյութերը՝ քարը, մետաղները, կաշին և այլն, և դրանք օգտագործվել են իրենց կարիքների համար:
Պատմության մեջ մարդիկ միայն մշակել են բնության ստեղծած նյութերը՝ քարը, մետաղները, կաշին և այլն:
Գիտնականները փորձեցին արհեստական եղանակով ստեղծել նյութեր, որ բնությունը չի կարողացել ստեղծել:
Գիտնականները փորձեցին արհեստական եղանակով ստեղծել նյութեր:
Հնարավո՞ր է ստանալ արհեստական նյութեր, որոնց նմանը բնության մեջ բոլորովին չկա:
Հնարավո՞ր է ստանալ արհեստական նյութեր:
Սախալին կղզու վրա սովորական բույսերն անգամ հսկա են դառնում և զարմանալի, անսովոր մեծ ու հյութալի պտուղներ են տալիս:
Սախալին կղզու վրա սովորական բույսերն անգամ հսկա են դառնում և զարմանալի:
Այնտեղ համարյա երբեք փոտորիկ չի լինիում,իսկ հողը աշխարհի ոչ մի անկյունի նման չէ:
Այնտեղ համարյա երբեք փոտորիկ չի լինիում:
Կաղամբի գլուխներից մի քանիսն այնքան մեծ են, որ դրանք տակառների նման գլորելով են տանում:
Կաղամբի գլուխներից մի քանիսն այնքան մեծ են:
Կստացվեն պարզ նախադասություններ:
360. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր:
Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղքը ու ասաց.
-Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
-Դու մի ունեցած հարդը մի՛ տանիր. քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղքը ու մարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը հարդ է բերել: Մարգը պատասխանեց, որ քամին թող իր հարդը չտանի իրեն նրա բերածը հարկավոր չէ:
Ա տարբերակում ուղղակի խոսք է, իսկ Բ տարբերակում անուղղակի խոսք է:
361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում:
1. Ա. Տղան հարցրեց.
-Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտն իրենց չի՞ գտնի:
2. Ա. Տինգրանն ասաց.
-Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսան:
3. Ա. Տիգրանն ասաց.
-Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
4. Ա. Տղան ասաց.
-Տնային հանձնարարությունները հետո կանեն, ընկերները հիմա սպասում են:
Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
Ա տարբերակում ուղղակի խոսք է, իսկ Բ տարբերակում անուղղակի խոսք է:
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը անուղղակի խոսք: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Ա տարբերակում ուղղակի խոսք է, որովհետև տղաները իրար հետ են խոսում և ոչինչ փոփոխված չէ, իսկ Բ տարբերակում անուղղակի խոսք է, որովհետև ինչվոր մեկն է ասում այդ մասին և փոփոխում է:
364.Ուշադրությու՛ն դարձրու Ա Բ Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձիր բացատրել:
1. Ա. Ընկերս ասաց.
-Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. -Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի,-ասաց ընկերս:
Գ. -Պապս սիրում է նկարներ հավաքել,- ասաց ընկերս,- ու մի մեծ պատկերասրահ ունի
Ամեն շարքում ընկերս ասացը տարբեր ձև ունի:
2. Ա. Քեռիս ասաց.
-Գիտես՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. -Գիտես՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ,- ասաց քեռիս:
Գ. -Գիտես՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում,- ասաց քեռիս,-ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Ամեն շարքում քեռիս ասացը տարբեր ձև ունի:
365. Նախադասությունները լրացրու՛:
Փոքրիկը խնդրեց.
-Կարելի է ծովում լողա՞լ:
-Ոչ ոչ,- անհանգիստ ասաց իշխանը,- ջուրը սառն է:
-Ախր ես շոգում եմ- բողոքեց տղան:
-Շուտով սառը քմի է փչելու,- անհագստացավ պապիկը:
-Ոչ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան,- ոչ մի դեպքում: