Ջոան Ռուլինգի մասին

Ծնունդ ԵՎ ընտանիք
Ջոան Ռոուլինգը ծնվել է Rolls-Royce Limited-ի ճարտարագետ Փիթեր Ջեյմս Ռոուլինգի և Աննա Ռոուլինգի ընտանիքում, 1965 թվականի հուլիսի 31-ին Յեյթում, Գլոսթեշեր, Անգլիա, Բրիսթոլից 16 կմ հյուսիս։ Նրա մայրը՝ Աննան, կիսով չափ ֆրանսիացի էր, կիսով չափ շոտլանդացի։ Ծնողներն առաջին անգամ հանդիպել են 1964 թվականին՝ գնացքում, որը մեկնում էր Քինգս Քրոս կայարանից։ Ռոուլինգը հետագայում օգտագործել է այն որպես Կախարդության Աշխարհ տանող միակ մուտք։ Ռոուլինգը միայնակ ուղևորվում էր Քինգս Քրոս գնացքով, որտեղ էլ հենց եկել է Հարրի Փոթերը գրելու գաղփարը։ Կայարանը զբոսաշրջիկների շրջանում դարձել է շատ հայտնի վայր այն բանից հետո, երբ Ռոուլինգը այն օգտագործել է որպես կախարդության աշխարհ տանող դարպաս։
Մանկություն
Ռոուլինգի քույրը՝ Դայանը, ծնվել է երբ Ռոուլինգը 23 ամսական էր։ Երբ Ջոանը չորս տարեկան էր, վերջինիս ընտանիքը տեղափոխվում է հարևան Վինտերբուրն գյուղը։ Ռոուլինգը սովորել է Սուրբ Միքայելի տարրական դպրոցում, որը հիմնադրվել է աբոլիցիոնիստ Վիլյամ Վիլբերֆորսի և կրթության ռեֆորմատոր Հաննա Մորի կողմից։ Կա մի վարկած, ըստ որի դպրոցի տնօրենը՝ Ալֆրեդ Դաննը դարձել է Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորի նախատիպը։
ԿրթությՈՒՆ
Մանկության տարիներին Ռոուլինգը հաճախ է գրել ֆանտաստիկ պատմություններ, որոնք, սովորաբար, նա կարդում էր իր քրոջ համար։ Նա հիշում է. «Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես եմ քրոջս պատմել մի պատմություն, որտեղ նա ընկել էր նապաստակների բույնը, և որտեղ նապաստակների ընտանիքը նրան ելակով էր կերակրում։ Բացարձակ ճշմարտություն է, որ առաջին պատմվածքը, որը գրել եմ (հինգ կամ վեց տարեկան էի), մի նապաստակի մասին էր, որի անունը Նապաստակ էր։ Նա կարմրուկով էր հիվանդացել։ Ապա նրան այցելության եկան նրա ընկերները, այդ թվում նաև հսկա մեղուն, ում անունը միսս Մեղու էր»։ Ինը տարեկանում Ռոուլինգը տեղափոխվել է Տատշիլլ գյուղի Չյորչ քոլեջը (Ուելսի Չեպստոու քաղաքից ոչ շատ հեռու)։ Երբ նա դեռ դեռահաս էր, նրա տատիկը (ում մասին Ռոուլինգը ասել է. «Նա ինձ սովորեցրել է դասական բանասիրություն և իմ մեջ գիտելիքի ծարավ է սերմանել») նվիրել էր նրան շատ հին խմբագրության կողմից հրատարակած Ջեսսիկա Միտֆորդի ինքնակենսագրականը։ Միտֆորդը դարձել է Ռոուլինգի հերոսուհին, և նա կարդացել է վերջինիս բոլոր գրքերը։
Ռոուլինգը իր պատանեկության տարիների մասին The New Yorker-ի հարցազրույցին ասել է. «Ես առանձնահատուկ երջանիկ չեմ եղել։ Ես կարծում եմ, որ դա կյանքի սարսափելի ժամանակաշրջան էր»։ Նա ուներ ծանր ընտանեկան կյանք. մայրը հիվանդ էր, իսկ Ռոուլիգի և հոր միջև հարաբերությունները բարդացել էին (նրանք չէին խոսում հոր հետ)։ Ռոուլինգը սովորել է Վայդինի միջնակարգ դպրոցում, որտեղ նրա մայրը աշխատել է գիտության բաժանմունքում։ Ինչպես ասում է Ռոուլինգը՝ «Հարմայոնին «Հարրի Փոթեր»-ի ամենագետի բնավորությամբ կերպարը, Ոսկե եռյակի աղջիկը ամբողջությամբ հիմնված է իմ վրա, նա իմ 11 տարեկան հասակի ծաղրանկարն էր»։ Սթիվ Էդդին, որը Ռոուլինգի անգլերենի ուսուցիչն էր, հիշում էր նրան որպես «ոչ առանձնահատուկ աղջիկ», սակայն հիշում է որպես «աղջիկների վառ խմբից մեկը, որը բավականին լավ գիտեր անգլերեն»։ Ռոուլինգի վեցերորդ դասարանի ամենալավ ընկերը՝ Շոն Հարրիսը, ուներ փիրուզագույն Ford Anglia, որը հիշատակվում է իր գրքերից մեկում։ Ռոն Ուիզլին, Հարրի Փոթերի լավագույն ընկերը՝ Շոնի ոչ կենդանի դիմանկարն է, բայց, համենայն դեպս, շատ նման է նրան։ Ինչ վերաբերվում է Ռոուլինգի այդ ժամանակվա երաժշտական ճաշակին, նա ասում է. «Աշխարհում իմ ամենասիրած խումբը The Smiths-ն էր։ Իսկ երբ ես անցա փանք փուլը, դա The Clash խումբն էր»։ Ռոուլինգը դարձել է դպրոցի ավագը։ Մինչ համալսարան ընդունվելը նա սովորել է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Քննությունները տվել է երկու գերազանց և մեկ լավ գնահատականներով։
1982 թվականին Ռոուլինգը չի անցել Օքսֆորդի համալսարանի ընդունելության քննությունները։ Ապա դիմել է Էքսեթերի համալսարան, որն ավարտել է ֆրանսերենի և դասական բանասիրության բակալավրի կոչումով։ Ռոուլինգն ասում է, որ «ընդհանրապես ոչ մի գործ չէր անում», իսկ դրա փոխարեն լսում էր The Smiths և Դիքենս ու Թոլքին էր կարդում»։ Փարիզում սովորելուց հետո Ռոուլինգը Էքսեթերն ավարտել է 1986 թվականին, ապա վերադարձել Լոնդոն, որտեղ որպես քարտուղար աշխատել է «Միջազգային ամնիստիա»-յի հետազոտությունների բաժնում։

Ջոան Ռոուլինգի գրած իմ ամենասիրելի գիրքը դա «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանութնունն» է՝ 5-րդ հատորը: Ես բոլոր հատորները կարդացել եմ: Ինձ դուր է եկել այս գիրքը, որովհետև այն շատ արկածային, ֆանտաստիկ և հետաքրքիր է: Ահա մի փոքր պատմեմ այս գրքի մասին:
Խորհրդավոր մի դուռ կա ամայի միջանցքի ծայրին, որտեղ Հարրի Փոթերը հայտնվում է իր կրկնվող մղձավանջներում ու սարսափած արթնանում:
Մտահոգվելու շատ պատճառներ նա շատ ունի. սպասվող Մ.Օ.Գ.-ի բարդ քննությունները, նորանշանակ ատելի ուսուսչուհին՝ իր տհաճ քաղցրավուն ձայնով, Բլեքերի հինվարուց տանն ազատ շրջող թշվառ խարդախ էլֆը … Բայց սա դեռ ամենը չէ: Ինքներդ-գիտես-ով վերադարձել է ցանկացած պահի աղետալի հարձակում գործել: Հարրին հստակ գիտակցում է՝ որքան անհուսալի է մոգության նախարարությունը, ու որքան անճարակ՝ դպրոցի նորընտիր վերադասը:
Բայց Հարրի Փոթերի կողքին են մտերիմ ընկերները՝ անսահմանորեն նվիրված ու պատրաստ աներևակայելի անձնազոհության: