
Պատասխանել հետևյալ հարցերին.
•Ի՞նչ է պատմությունը
Պատմությունը այն առարկան է, որն ուսումնասիրում է մեր անցյալը:
•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը
Իմանալ նախնիների մասին, ինչպես են նրանք ապրել և կառավարել երկիրը: Կարևոր փաստեր անցյալի մասին, գիտելիք, մշակութային կարևոր իրադարձություններ:
•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն
Համացանցով, պատմիչների օգնությամբ, գրքերով, պեղումներով, արձանագրություններով:
• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում
Հետաքրքիր և նոր փաստեր, հին կառույցների մասին և ինչպես են մարդիկ ապրել մինչև մեր օրերը:
• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։
Ես եղել եմ Լոռի բերդում, Ամբերդում, Խոր Վիրապում, Գառնիում, Կեչառիսի վանական համալիրում, Հռիփսիմյան կույսերի եկեղեցիներում, Հայրավանքում, Սևանավանքում, Մարմաշենում,Հառիճավանքում, Սև ամրոցում, Սաղմոսավանքում, Հովհաննավանքում և այլ պատմական վայրերում:
Այդ վայրերը համարվում են պատմական նշանակություն ունեցող, որովհետև
Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին
•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ
Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն
Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս
Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր
Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա
Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո
Պատմությունից մենք սովորում ենք, որ պետք է ապագան փոխենք, սխալներ չանենք: Տարբեր պատմություններ վերլուծելով, հասկանանք իրական է, թե՞ ոչ, ամեն պամություն չէ, որ ճշմարիտ է: Պատմությունը մեզ նախազգուշացնում է, որ մենք պետք է փոխենք մեր կյանքը դեպի լավը: Պատմությունը ցույց է տալիս, թե առաջ մենք ինչ հարստություններ ենք ունեցել: Պատմությունից է, որ մենք իմանում ենք հայտնի և կարևոր մարդկանց մասին: