- Մեկնաբանել երջանկության` առակում բացահայտված գաղտնիքը:
Պետք է ուշադիր լինես ամեն ինչի նկատմամբ և չմոռանաս զգուշության մասին:
- Վերնագրել առակը:
Երջանկության գաղտնիքը:
- Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
Անծանոթ բառեր չկաին:
- Դուրս գրել ընդգծված բառերն ու բառարանի օգնությամբ գտնել դրանց հոմանիշները:
Առևտրական-վաճառական, անապատ-տափաստան, չքնաղ-հիասքանչ, փնտրում էր-որոնում էր, բացահայտելու-իմանալու, շրջել-պտտվել, ստեղծել է-պատրաստել է, շքեղ-գեղեցիկ, վստահել- ապավինել, խորհուրդ-գաղափար:
Մի առևտրական իր որդուն ուղարկում է իմաստունի մոտ՝ իմանալու երջանկության գաղտնիքը: Պատանին քառասուն օր գնում է անապատով և վերջապես մոտենում է մի չքնաղ ապարանքի, որը կանգնած էր լեռների բարձունքին: Այդտեղ էր ապրում իմաստունը, որին նա փնտրում էր: Սակայն հակառակ իր սպասումների՝ մենակյաց իմաստունի բնակավայրի փոխարեն պատանին հայտնվեց մի դահլիճում, որտեղ կյանքը եռում էր: Առևտրականները մտնում և դուրս էին գալիս, անկյունում զրուցում էին մարդիկ, մի ոչ մեծ նվագախումբ նվագում էր անուշ մեղեդիներ, բացված էր սեղան՝ ամենանրբահամ ուտեստներով: Իմաստունը զրուցում էր տարբեր մարդկանց հետ, այդ պատճառով պատանին ստիպված եղավ սպասել իր հերթին գրեթե երկու ժամ: Երբ պատանին հայտնեց այցելության նպատակը, իմաստունը ուշադիր լսեց, հետո պատասխանեց, որ հիմա ժամանակ չունի նրան բացահայտելու երջանկության գաղտնիքը, բայց կարող է առաջարկել նրան զբոսնել իր պալատում և նորից մոտենալ իրեն երկու ժամից:
-Միայն ուզում եմ քեզ մի բան խնդրել,- ավելացրեց իմաստունը՝ պատանուն մեկնելով մի գդալ, որի մեջ լցրեց երկու կաթիլ յուղ,- զբոսանքի ամբողջ ընթացքում գդալը պետք է պահես այնպես, որ յուղը չթափվի:
Պատանին սկսեց շրջել պալատում, իջնել և բարձրանալ աստիճաններով՝ աչքը չկտրելով գդալից: Երկու ժամ անց նա վերադարձավ իմաստունի մոտ:
-Դե ինչ,- հարցրեց նա,- դու տեսա՞ր պարսկական գորգերը իմ ճաշասենյակում, տեսա՞ր այն հրաշք այգին, որն իմ գլխավոր այգեպանը ստեղծել է տասը տարվա ընթացքում, և հիանալի մագաղաթները իմ գրադարանում:
Պատանին շփոթվեց: Նա ստիպված էր խոստովանել, որ ոչինչ չի տեսել: Նրա միակ մտածմունքը եղել էր այն, որ չթափի յուղի կաթիլը, որն իրեն վստահել էր իմաստունը:
-Դե ուրեմն, վերադարձիր և ծանոթացիր իմ ապարանքի հրաշքների հետ,- ասաց նրան իմաստունը,- չի կարելի վստահել այն մարդուն, որի տանը դու ծանոթ չես:
Պատանին վերցրեց գդալը և նորից գնաց զբոսնելու պալատում, բալց այս անգամ նա ուշադրություն դարձրեց պատերին կախված արվեստի գործերին: Նա տեսավ ամենանուրբ ծաղիկները և շքեղ այգիները՝ շրջապատված լեռներով, նա հիացավ այն նրբաճաշակությամբ, որով արվեստի գործերը տեղադրված էին հենց այնտեղ, որտեղ պետք էր: Վերադառնալով իմաստունի մոտ՝ նա մանրամասն նկարագրեց այն ամենը, ինչ տեսել էր.
– Իսկ որտե՞ղ է յուղը, որ ես քեզ էի վստահել,- հարցրեց իմաստունը, և պատանին, նայելով գդալին, հասկացավ, որ յուղը թափվել է :
– Ահա դա է այն միակ խորհուրդը, որը կարող եմ ես քեզ տալ. երջանկության գաղտնիքը այն բանի մեջ է, որ կարողանաս տեսնել աշխարհի բոլոր հրաշքները, բայց միևնույն ժամանակ չմոռանաս հոգ տանել այն երկու կաթիլ յուղի մասին, որոնք գտնվում են քո գդալի մեջ:
Լրացուցիչ կրթություն
Կներկայացնես բլոգում քո մասին պատմող շարադրանք 5-6 նախադասության սահմաններում:
Ես Անին Համբարձումյանն եմ: Ծնվել եմ 2012 թվականին նոյեմբերի երեսունին: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, միջին դպրոցում: Ես սիրում եմ կարդալ, սովորել, նկարել և ճամփորդել: Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը:
Կշարադրես մտքերդ երջանկության մասին:
Երջանկությունը այն է, երբ դու ունես երազանքներ և ձգտում ես ավելիին, երբ քո հարազատները քո կողքին են, երբ պատերազմ չկա, երբ բոլորն ուրախ են:
Գրել հնգական բառ, որոնցում
- Հնչույնների և տառերի քանակը նույնն է,
Արջ, բարի, ուժեղ, հիասքանչ, մայրենի
- Հնչյուններն ավելի շատ են, քան տառերը,
Բարև, տերև, ելակ, ոզնի, որակ