- Մի բառով գրի՛ր:
- ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:
աշակերտ
- բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:
առաջնորդ
- գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:
պատ
- դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:
ժամանակ
- ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:
դատավոր
- զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:
հիշողություն