Կոմիտասի բանաստեղծություններից

Կոմիտասի բանաստեղծություններից

  • Ծանոթանում ենք Կոմիտասի ստեղծագործություններին:
  • Ընթերցում ենք ստեղծագործությունները, առնվազն երկուսը ընտրում ենք, տեղադրում բլոգում, կատարում առաջադրանքները

ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

  • Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:

Թե աշնանային գիշերը պատահում

  • Առանձնացնում ենք գծիկով գրված բառերը, շարքին ավելացրո´ւ նման գրությամբ ևս մի քանի բառ:

Ձյունիկ լուսին, սարի ուսին, դեղին-կարմիր, ալիք-ալիք, ծովիծոցին, տվել բոցին, ծառեր հողմեր, ամեն կողմեր, հեռու-հեռու, երեն-երան, օդի վրան:

  • Գտնում ենք գոյականները. եզակի թվով գոյականները դարձնում ենք հոգնակի, հոգնակիով դրվածները` եզակի:

Սար-սարեր, շաղալ-շաղալներ ալիք-ալիքներ, ծով-ծովեր, ծոց-ծոցեր, ժապավեն-ժապավեններ, ծառեր-ծառ, հողմեր-հողմ, թռչուն-թռչուններ:

ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ

Մուգ նոճիներ միգապար՝
Ճամփի վերև սիգապար՝
Դեպի երկինք հրազայր,
Կանաչ հուսով սրածայր,
Ճյուղերն ի վեր կոնավոր՝
Կարծես լինին տոնավոր։

Կուսատերև մայրիներ՝
Հուսաբեղուն այրիներ,
Փշերն աչքին պիշելով՝
Արև օրեր հիշելով,
Քարերի ծոց պատառել
Ամպերի գոգ կատարել։

  • Նոճիների ու մայրիների մասին քեզ հետաքրքրող տեղեկությունները ներկայացրո´ւ բլոգումդ:

Նոճի

Նոճին (կիպարիս) նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նոճու մոտ 20 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտում: Ղրիմում, Այսրկովկասում և Միջին Ասիայում մշակվում է նոճու 11 տեսակ: Առավել տարածված է մշտադալար նոճին: ՀՀ չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են մշտադալար և արիզոնյան նոճիները:
Ծառի սաղարթը բրգաձև է, բարձրությունը՝ մինչև 30մ: Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով: Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող: Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշավուն, թևավոր: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ: Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ սուր հոտով, ամուր և թեթև: Օգտագործվում է կահույքի պատրաստման համար: Ապրում է մինչև 2000 տարի: Նոճին երաշտադիմացկուն է, ջերմա- և լուսասեր:
Մայրի
Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:
Բարձրությունը 25–50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև, ասեղնատերևները՝ 3–4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից արծաթամոխրագույն: Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները
փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև: Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ: Ուտելի չէ: Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն: Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս:
Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է: Ապրում է մինչև 500 տարի: Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ: Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ: Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց: 
Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ:
  • Քեզ անծանոթ բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:

Միգապար-մշուշապատ, սրինգապար-սեգ պարանոցով, հրազայր-ոչնչացած, կուսատերև-բույս, պիշել-չռել:

Leave a comment