Ընթերցանության ուրբաթի ամփոփում

Ընթերցանության ուրբաթի ամփոփում

Այսօր մենք ունեցել ենք ընթերցանության օր, ես կարդում էի Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը»:

Armenian Hobbit and FoTR : r/lotr

Քանի որ ես այն դեռ չեմ վերջացրել կպատմեմ Նիլ Գեյմանի «Քորլայն»-ի մասին:

Քորլայն, «Զանգակ» հրատարակչություն

Սյուժե՝

Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:

Իմ ամենասիրելի մասն այն է, որ Քրլայնը իր ընկեր կատվի և իր քաջության օգնությամբ կարողացավ ազատվել չարիքից:

Leave a comment