Ես և իմ ընտանիքը

Ես և իմ ընտանիքը

processed-750a0efd-eda4-42d4-83c4-925dbb369307_Fl3pJVD4

Բարև ձեզ իմ անունն Անի է, այսօր ես կպատմեմ իմ և իմ ընտանիքի մաին: Ես նոյեմբերի 30-ին կդառնամ 10 տարեկան: Հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, սովորում եմ 6-րդ դասարանում: Մեր ընտանիքը բաղկացած է 4 հոգուց: Իմ եղբոր անունը Նարեկ է, նա 6 տարեկան է, հաճախում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, սովորում է առաջին դասարանում:

processed-51d61191-5ccc-492c-8f71-a72e1af36732_daaI7tfg

Մայրիկիս անունը Լուսինե է, նա 34 տարեկան է, մասնագիտությամբ արվեստաբան է, իսկ հայրիկիս անունը Դավիթ է, նա 38 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է: Մենք շատ ենք սիրում ճամփորդել Հայաստանում, եղել ենք Հայաստանի գրեթե բոլոր տեսարժան վայրերում, բայց մեր ամենասիրելի վայրը դա Լոռու մարզն է:

processed-791bccb9-2aec-4f12-a823-e79b98d75683_Sbvu81eM

Մեր ամենասիրելի տոնը  Նոր Տարին է և Զատիկը: Իմ եղբոր ամենասիրելի ուտեստը խինկալին է: Մայրիկիս ամենասիրելի ուտեստը ծովամթերքն է: Հայրիկիս ամենասիրելի ուտեստը դա ապուրներն են, իսկ ես սիրում եմ սուշի: Մեր ընտանիքի սիրելի ուտեստը հայրիկի պատրաստած բանջարեղենով աղցանն է և մայրիկի պատրաստած չքմերուլին:

Տարվա եղանակներից հայրիկը սիրում է աշունը և գարունը, մայրիկը՝ ամառը, Նարեկը և ես՝ ձմեռը: Հայրիկի սիրելի գույնը կարմիրն է, իմը և մայրիկինը՝ կապույտը և կանաչը, Նարեկինը՝ կապույտը:

Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը:

processed-3c1ca047-92b6-4717-ae06-a6c590bd09b6_UwXVPVTH

Leave a comment