Ուսումնական աշուն

Ուսումնական աշուն

Մայրիկս արմատներով Թբիլիսիից է: Նրա տատիկները, պապիկները բոլորը ծնվել և ապրել են Թբիլիսիում: Մայրիկս և իր ծնողներն էլ ծնվել են Թբիլիսիում: Հայրիկիս մայրիկը Իջևանից է, իսկ հայրիկը՝ Նախիջևանից: Հայրս ծնվելէ Երևանում:

Թբիլիսիի պատմությունը

Թբիլիսին հիմնադրել է Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալը՝ 5-րդ դարի վերջին։ Մինչև 458 թվականը Թբիլիսիի տարածքը լինելով անտառածածկ՝ բնակության համար անբարենպաստ էր։ Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին, հոր խնդրանքով մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Նա ավարտում է բերդի պարիսպների շինարարությունը և հիմք դնում քաղաքի զարգացմանը։ Կարճ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Կովկասի խոշորագույն քաղաքներից մեկը, որը սերտ կապեր է հաստատում Մեծ Հայքի քաղաքների հետ։ Այդ ժամանակ, սակայն, Թբիլիսին Վրաստանի միայն արևելյան հատվածի մայրաքաղաքն էր, քանի որ Կոլխիդան չէր մտնում Վրաստանի սահմանների մեջ։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արևելքում Օրթաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարավ-արևմուտքում՝ Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալին։ Հետագայում քաղաքը զարգանում է Հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը, որը Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Այդ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը, որից հետո հարևան երկրները սկսում են հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին և 6-րդ դարի վերջին սկսվում է երկարատև պայքար Թբիլիսիի համար։ Վրաց քաղաքական ու մշակութային վիճակն ուղղակիորեն կախված էր մայրաքաղաքի դրությունից։ 537 թվականին պարսկական զորքերը գրավում են Թբիլիսին, որից հետո Վիրքը անկում է ապրում։ Փոխարենը՝ ստեղծվում է Վրաց մարզպանությունը և վրացիներն ընկնում են պարսկական տիրապետության տակ։ 627 թվականին Թբլիսին ենթարկվում է Բյուզանդիայի թագավոր Հերակլիոս I-ի արշավանքներին։ Հույն կայսրը կարողանում է պաշարել քաղաքը, սակայն վերջինիս այն գրավել չի հաջողվում։ Հեռակլիոսը թողնում է Վրաստանը և անցնում Միջագետքը։ Հաջորդ տարի Թբիլիսին գրավվում և հրդեհվում է խազարների կողմից։ 7-րդ դարում Վրաստանի արևելյան մասը անցնում է Արաբական Խալիֆայությանը, իսկ արևմտյան մասը՝ Բյուզանդիային։ Խալիֆայության կազմում ստեղծվում է Արմինիա կուսակալությունը, որի մեջ մտնում են Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը։ 737 թվականին Թբիլիսին դառնում է առանձին ամիրայության կենտրոն։ 735-737 թվականներին արաբ ոստիկան Մըրվանը և իբն Մուհամեդը վերստին գրավեցին քաղաքը։ Արաբական տիրապետության օրոք Թբիլիսին նոր զարգացում ապրեց։ Այս տարածաշրջանում վրաց մայրաքաղաքը դարձավ Արաբական ամիրայության կենտրոններից մեկը՝ Դվինի և Պարտավի հետ միասին։ 764 թվականին խազարների դիրքը թուլացավ Թբիլիսիում։ 853 թվականին խալիֆայության իշխանությունն ամրապնդելու նպատակով ոստիկան Բուղայի հրամանատարությամբ արաբական զորքերը կենտրոնացվեցին Թբիլիսիում։

Իջևանի պատմությունը

Իջևանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Իջևանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կայեն գավառը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականներին՝ Տաշիր-Ձորագետի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Սպիտակի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մտել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև շրջանի կազմավորվելը, կազմել է Դիլիջանի նահանգի Իջևանի գավառամասը։

1920 թվականի նոյեմբերի 29-ին 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ Հայաստանում, առաջինը Իջևանում հաստատվեց խորհրդային իշխանություն։ Պատմական հուշարձաններից նշանավոր են Լուսահովտի Մորոձորի վանքը (5-րդ դար), Մակարավանքը (10-12-րդ դարեր), Հաղարծինը (11-13-րդ դարեր), Գոշավանքը (12-13-րդ դարեր), Ջուխտակ վանքը (12-13-րդ դարեր)։

Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին շրջանում կար 81 սկզբնական կուսակցական, 115 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Լենինյան ուղիով» շրջանային թերթը։

Նախիջևանի պատմությունը

Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։

1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։Բայց սա դեռ ամենը չէ։ Տարածքը Ադրբեջանին հանձնվելուց հետո ոչնչացվեցին ՆԻՀ֊ի 219 եկեղեցիները և Ջուղայի միջնադարյա խաչքարերի գերեզմանոցը։

Leave a comment