Դանիել Վարուժան Անդաստան

Դանիել Վարուժան Անդաստան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բարբառային բառեր

Ըլլա-լինի, հոսին-հոսեն, հնչե-հնչի, կոնչակն-զանգն, աստղե-աստղային, ցող-կաթիլ, կալյլակ-կաթիլ, ձուլե-ձուլվի, արածանին-արածեն, ծովուն-ծովում, ցորյանին-ցորենին, ամբար-պահեստ, աղուն-աղալու համար նախատեսված հացահատիկ, փեթակներուն-փեթակներում, բաժակներուն-բաժակներում:

Անծանոթ բառեր

ակոս-փոս, բերրիություն-բերքառատություն, գերանդի-մահի խարհրդանիշ, բերկրություն-ուրախություն, հորդ-առատ:

Leave a comment