Այց երկրաբանության թանգարան

Այց երկրաբանության թանգարան

Այսօր մենք ընկեր Տաթևի և ընկեր Արշակի հետ գնացել էինք երկրաբանության թանգարան: Այնտեղ կաին կենդանիների կմաղքներ, ապարներ և այլ հետաքրքիր բաներ: Քանի որ առաջ թթվածինը ավելի շատ է եղել, այնտեղի փղի կմաղքը հասնում էր համարյա առաստաղին և այդ փիղը ընդամենը 5-10 տարեկան էր:

Կաին փղերի ատամները և որոշ մասերը, կաին եղջերուների կոտոշներ, կաին նաև այնպիսի կենդանիների կմաղքներ որոնք դեռ բացահայտված չէին: Կաին խեցիների տեսակներ, քարերի տեսակներ և ապարների տեսակներ: Կար մի ցուցակ, որտեղ նկարված էին տարբեր ժամանակվա կենդանիներ: Մենք այնտեղ ծանոթացանք ապարների, օգտակար հանածոների, անգին քարերի և այլ բաների մասին: Մենք իմացանք ինչպես ստուգել ապարների կարծրությունը և թանկարժեքությունը: Նաև այնտեղ կայն մեր հանքային ջրերը: Ինձ շատ հետաքրքիր էր թանգարանը և թանգարը ինձ շատ դուր եկավ: Շնորհակալություն ընկեր Տաթևին և ընկեր Արշակին լավ օր անցկացնելու համար:

Leave a comment