Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբ

Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբ

1.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է.
Մշտապես հիշել
Ձանաձրացնել շարունակ խոսելով
Ականջները սրել

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:
Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:
3. Ո՞ր տարբերակի «ոսկին» պետք կգա զարդ պատրաստելու համար․
Արամը ոսկի մարդ է:
Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
Թագավորի գանձարանում ընդամենը մեկ ոսկի էր մնացել:
4. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր  (քանիսը կստացվի):

1.թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

2.ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

անտուն, կաթնեղեն, թթենի, խորհրդարան, կարմրավուն, գունավոր, ոսկյա

5. Առանձնացրո’ւ այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Պայթյուն, հայություն, օտարերկրյա, մայրություն, այժմյան, կայունություն, հարուրամյա, լայություն, վայրագրություն, յուրային
6. Գրաբարյան նախադասաթյունը աշխարհաբար փոխադրի’ր՝ քանի ձևով կարող ես։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։
Միայն հացով չի ապրի մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:
Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն մի խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:
7.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Թյուր, թույր, բույր, բյուր,ող, ոխ,վարկ, վարք,ուղտ, ուխտ, բարկ, բարք։
…ակալ, …նաշար,
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

բարկություն, համբույր, թյուրակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, ուղտավոր

8.Արևմտահայերեն հատվածը փոխադրի’ր աշխարհաբար։

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անըդհատ կաղոթեր Աստծուն ու կխնդրեր.
-Աստված, գոնե այս մի անգամ ինձ տուր ինչ կլինի: Տու՜ր, որպեսզի մի քիչ մարդավարի ապրեմ:
Աստծո հրեշտականերից մեկի խիղճը գալիս է: Նա գնաց Բարձրեալին մոտ ու ասաց.
-Տե՜ր Աստված, ոչ ոք քեզ այդքան խնդրանքով չէր աղոթել: Մեղք է նա: Մի անգամ էլ այդ մարդուն տուր:
-Ասելիք չունեմ, կօգնեմ, կտամ: Բայց բազկաթոռի վրա նստած է ու կասի՝ տո՛ւր հա տո՛ւր: Նման մեկին ինչպե՞ս տամ: Անիրավը գոնե տեղից վեր ելներ, մի գործ աներ, ես էլ կօգնեի՝ կտաի…:

9.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպես եղավ, որ դարձար սեբաստացի:

Երբ ես 3 տարեկան էի պետք է գնաի մանկապարտեզ: Մայրիկս որոշեց, որ ամենալավ տարբերակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանն է: Այստեղ ես ինձ շատ լավ էի զգում, երբեք լաց չէի լինում և սիրով էի գնում: Նախակրթարանից հետո ես արդեն գնացի դպրոց, որտեղ սովորում եմ մինչև հիմա:

10.Հորինի’ր պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ «Աշխատանքը մայրն է ամեն բարիքի»։

Կար մի տղա: Նա շատ ծույլ էր, սակայն սիրում էր երազել տարբեր բաների մասին: Նա ամենաշատը ուզում էր դառնալ հրշեջ, բայց շարունակում էր մնալ ծույլ և անիմաստ երազել: Անցան տարիներ և նա մեծացավ: Ի տարբերություն նրա ընկերների, նա չգիտեր բացարձակապես ոչինչ: Եվ այսքան տարիների ընթացքում նա նոր հասկացավ, որ անգործ մնալու պատճառով նա չի կարող իրականացնել իր երազանքները: Այդ պահից սկսած նա սկսեց սովորել և աշխատել իր երազանքը իրականացնելու համար: Նա դրաձավ լավ հրշեջ: Եվ իր սեփական փորձի օգնությամբ միշտ հիշեց, որ անգործ մանալով չես ունենա ոչ մի ապրելու հնարավորություն:

Leave a comment