Մի տրիոլետի պատմություն

Մի տրիոլետի պատմություն

Այժմ կծանոթանանք Վահան Տերյանի հայտնի տրիոլետին ու նրա պատմությանը:

Մի տրիոլետի պատմություն

Վահան Տերյան

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․

— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։

— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաև այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։

— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․

— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․

— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․

Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.

Որպես արքան այն` մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,

Որքան էլ փայլըդ փայե նրան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

Առաջադրանքներ

  • Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
  • Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:

Շամիրամը Ռուսաստանին է խորհրդանշում, իսկ Նվարդը Իր հայրենիքը՝ Հայաստտանը

  • Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:

Արամի հետ, որովհետև եթե նա դավաճաներ

  • Ի՞նչ է տրիոլետը: Օգտվելով համացանցից` տեղեկություններ հավաքիր:

Տրիոլետը 8 տողից բաղկացած բանաստեղծություն է որի սկզբի և վերջի 2 տողերը կրկնվում են:

  • Փորձի՛ ր ինքդ գրել տրիոլետ։

Հիմա ձմեռ է եկել,

Ցրտում է արդեն,

Փաթիլները գալիս են,

Որ գետնին թափվեն:

Հիմա ձմեռ է եկել,

Ձյուն է գալիս արդեն,

Բոլորը սպասում են,

Հիմա ձմեռ է եկել,

Ցրտում է արդեն:

Leave a comment