Ընթերցանության ուրբաթ

Ընթերցանության ուրբաթ

Այս անգամ ես որոշեցի ձեզ ներկայացնել Մանյունան գրքի վիպաշարը: Այս գրքերը գրել է Նարինե Աբգարյանը:

Սա առաջին գիրքն է: Ահա մի փոքր սյուժե՝

«Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:

Իսկ սա երկրորդ գիրքն է: Ահա մի փոքր սյուժե՝

Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է:

Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը:

Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք… Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ՝ վայելե՛ք…

Մի փոքր էլ գրքի հեղինակի՝ Նարինե Աբգարյանի մասին՝

Նարինե Աբգարյանը (ծնվ.1971 թ.)ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան)։ 1993-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ 40 տարեկանում գրել է «Մանյունյա» գիրքը, որը նրան ճանաչում է բերել։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հրատարակել է 2015-ին։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով։
Ինձ այս գիրքը շատ է դուր եկել, որովհետև այն հետաքրքիր էր, արկածային և ծիծաղելի:

Leave a comment