Սովորել՝ Մեխանիկական շարժում,արագություն և Մարմինների փոխազդեցությունը:Ուժ թեմանները:
Տեսանյութ Մեխանիկական շարժում
Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերի
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Տեղափոխվելով մի տեղից մյուսը՝ մարմինները փոխում են իրենց դիրքը շրջապատի
մարմինների նկատմամբ։ Այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։
- Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
Գետում լողաող ձուկը իր դիրքը փոխում է ափի նկատմամբ:
- Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ կամ անհավասարաչափ,
ուղղագիծ կամ կոր գծով:
- Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Մարմնի շարժման արագությունը բնութագրվում է միավոր ժամանակում նրա անցած ճանապարհով: Այն չափվում է մ/վ-ով և կ/ժ-ով:
- Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
Փոխազդեցության արդյունքում
- Ի՞նչ է բնութագրում ուժը:
Հաճախ նշում են փոխազդող մարմիններից միայն մեկը և ասում, որ այդ մարմնի վրա ուժ է ազդում։ Այդ ուժի ազդեցության արդյունքում էլ փոխվում են մարմնի շարժման արագությունը և ուղղությունը։
- Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
F