1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:
ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
ծաղկանոց, հյուրանոց, ավազանոց, մեղվանոց
բ) Գոգ, ձեռ, մատ:
գոգնոց, ձեռնոց, մատնոց
զ) Կապել, խարտել, սփռել:
կապոց, խարտոց, սփռոց
դ) Դրամ, կիլոգրամ, մետր:
դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:
խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց
2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:
Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), օտար, բազում, բն(ական), հան(ել), հաս(նել), դր (դնել), շահ(ել), պահ(ել):
Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:
Հյուսիսային, լեզվանի, լեզվական, լեզվային, հայրություն, հայրական, դրախտային, դրախտավոր, դրախտական, տոնական, տոնավոր, տոնային, տոնություն, տոնույթ, տոնաբար, նկարչային, նկարչություն, նկարչական, մեղավոր, հարսնացու, հարսնություն, հարսնական, օտարություն, օտարական, օտարացու, բազմություն, բազմական, բազմույթ, բազմոտի, բազմավոր, բնություն, բնական, բնականաբար, բնույթ, հանածո, հասական, դրական, դրածո, դրություն, շահույթ, պահածո, պհույթ:
3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մարդատար գնա.ժցքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկակն մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:
4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։
Ազատ (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է գյուտերի (հնարների, հնարքների, գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է իրավունք է տրվում (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք թեքել, գցել (շրջել, թավալել, գլորել, գցել): Դասական (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով հնարքների (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու իրավունք (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից ծնվեցին (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական մրցումները (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում տեղ գտավ (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային անջատումներ (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:
5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
Օրինակ՝
ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:
Ծովասուն, ձեռնամարտ-ծովամարտ, ձեռնասուն
Բևեռախույզ, երկրամերձ-բևեռամերձ, երկրախույզ
Ձկնակեր, մարդավաճառ-մարդակեր, ձկնավաճառ
6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:
Պատկեր+զարդ, բազմել+աթոռ, ոսկի+վառվել, մաքս+նենգ, կաղնի+փայտ, գիրկ+ել, լեռնային+շղթա, պատ+հան, ամռան+մուտ, մարդ+մոտ, ժամ+ցույց, հող+գունդ, ջերմ+նավ, սիրտ+պատառ, ցույց+անակ, սեր+առատ, գինի+վաճառող, գերի+վաճառող, բարի+գութ, մատ+գիր, լույս+մուտք: