Հետաքրքիր է, թե ինչ է եղել նախկինում, մինչև ծնվեց Սանտա Կլաուսը, հիմա կպատմեմ դրա մասին: Մի անգամ, մինչև Սանտա Կլաուսի ծնվելը, կար ձմռան հերոսուհի՝ Ալիսան: Նա շատ հզոր էր և նվերներ էր տալիս աշխարհի բոլոր երեխաներին և այցելում նրանց բոլորին: Նա ապրում էր բարի մոգերի աշխարհում, իսկ ամենավատ մրցակիցները չար կախարդներն էին: 290 թվականի ամանորին մի սարսափելի բան տեղի ունեցավ: Կախարդ Դոտը մի վատ ծրագիր մտածեց, որ նրանք գնան, գողանան մի տղայի և կախարդեդն նրան չար կախարդանքներով, որպեսզի նա նմանվի վիշապի և բոլոր երեխաներին նվերներ տալու փոխարեն նրանց չարություն և զայրույթ տա, որպեսզի կախարդները մեծ բանակ ունենաին, արպեսզի նրանք կարողանաին հաղթել լավ մոգերին: Երբ Ալիսան լսեց այս ամենը, նա անմիջապես տելեպորտացիայի միջոցով շտապեց դեպի մոգերի ամրոցը, որպեսզի բոլորին ասի այդ մասին, բայց արդեն ուշ էր, քանի որ չար կախարդները գրեթե ավարտին էին հասցրել իրենց խորամանկ ծրագիրը: Նրանք գողացան մեկ տղայի, ում անունը Սանտա Կլաուս էր։ Նրան տվեցին չար սև վիշապ մականունը և հագցրին շատ վախենաու հագուստ և նրա վրա պոզեր աճեցին, հետո որոշեցին, որ նա պետք է գնա այն գյուղը, որտեղ երեխաները ամենաբարին են: Եվ այսպես, նա գնաց այն գյուղ, որտեղ բոլորին չարություն և զայրույթ տվեց: Եվ երբ չար կախարդները դա զգացին, նրանք սկսեցին կախարդել այս մարդկանց հատուկ կախարդանքով, որը նման էր հիպնոսի: Եվ այդ ընթացքում, երբ Ալիսը պատմեց իր լսածը, բոլորը խուճապի մեջ էին, և հետո թափանցիկ ապակե հայելու միջով որոշեցին տեսնել, թե ինչ է կատարվում :Նրանք տեսան, թե ինչպես են չարագործ կախարդները հիպնոսացնում այս գյուղի ամենաբարի մարդկանց և նաև իմացան՝ որ Սանտա Կլաուսը, որի մականունն արդեն չար սև վիշապ էր, պատկանում էր շատ ազնիվ հողագործների: Նրանք որոշեցին, որ բոլոր մոգերը պետք է ապահիպնոզացնեն այդ մարդկանց, և Ալիսան տելեպորտացիաի օգնությամբ հայտնվեց այնտեղ և դարձավ անտեսանելի, այնուհետև նրանք որոշեցին կանգնեցնել Սանտային , իսկ Ալիսը տելեպորտացիաի օգնությամբ հայտնեց այնտեղ, որտեղ Սանտան էր և սպառեց իր վերջին ուժերը չար կախարդանքը հեռացնելու համար: Հետո, երբ նա դա արեց, ուժերը սպառվեցին, բայց նա կարող էր ապրել, քանի որ բոլոր բարի մոգերը ապրում էին անվերջ: Հետո նրանք մոգերի ամբողջ բանակով և կռվեցին չար կախարդների հետ, և կախարդներն ընդմիշտ անհետացան: Իսկ հետո, երբ տեսան, որ Սանտան բարի է դարձել, բայց ծերացել է, և դրա համար նրանք որոշեցին նրա վրա հագցնել անմահության միակ թիկնոցը, իսկ հետո Սանտա Կլաուսը սկսեց նվերներ տալ բոլոր երեխաներին։ Ահա այն պատմությունը, որը ես պատմեցի ձեզ:
Չար սև վիշապը

Ալիսան

Դոտը

Ամրոցը

Սանտա Կլաուսը

