- Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվի։
Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Մեղուն ծաղիկից հյութ է քաղում:
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ:
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Ճամփայով երկու գյուղացի էին գնում:
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։
Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ:
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս
2. Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։
Պտղատու ծառի ճյուղերը բայց էլի օգուտ է։
Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։
Ում սայլին նստի, հեռվից քաղցր է հնչում։
Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է:
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն:
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ում սայլին նստի նրա հորովելը կերգի։
3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
կավ, կարպ, մտրակ, կտավ, ագռավ, կավիճ, նժար, փեսա, մաշկ:
4. Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա
5. Պատմիր Հին հայերի Նոր տարվա` Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:
Ի՞նչը կուզենաիր ավելացնել կամ վերացնել հայկական Նոր տարին նշելու ավանդույթում։
Կուղեի ավելացնել աշխատասիրությունը այդ օրը:
ԵՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻ` ԿԱՂԱՆԴ, ՆԱՎԱՍԱՐԴ Եւ ԱՄԱՆՈՐ
Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին,( այսինքն` օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Այն 12-րդ դարում ընդունել է տոմորագետ Հովհաննես Սարկավագը։ Հայկական ավանդական Ամանորը յոթօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նմատ լեռան ստորոտում՝ արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ։
Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ էին համարում նոր տարվա սկիզբ, ուստի այս բազմազանությունը երկրների տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին:
Ժամանակը զորեղ է ժողովուրդների կենցաղը և սովորությունները փոխելու գործում: Այսպես` այսօր ամանորյա սեղանը գցվում է շքեղություն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ
Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:
Կլաուսին: Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Մերօրյա տոնածառը կապում են գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` մի փոքր հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղևնիներով, որոնց ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված նրանց գեղեցկությամբ` Մարտին Լյութերը իր տանը զարդարում է առաջին եղևնին: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, սակայն դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են մեծ հացի մեջ և զարդարել ընկուզեղենով, ցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ։ Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
Հայկական Նոր տարու ավանդույթները
Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենեւին էլ տխուր չի եղել։ Նոր տարվա հայկական անվանումն ինքնին՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի։
Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։
Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։
Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձեւով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։
6. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:
Լար-լուր, դուր-դար, սար-սեր, հուր-հեր, կետ-կուտ, բեկ-բակ:
- Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած։ - Տրված բառերից ո՞րն է -իկ ածանցով փոքրացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
Ուլ, գունդ, մարդ, շուն բադ: - Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
7. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։
Ահ, երկյուղ
Ծուղակ, թակարդ
Կողոպուտ, ավար
Աղերսանք, թախանձանք, տենչանք
Հռչակ, համբավ
Առաջաբան, ընչազրկություն, ներածություն
Ընչազրկություն, աղքատություն
Թովչանք, հրապուրանք
8. Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:
Խաղաղություն-պատերազմ, վերնահարկ-ներքնահարկ, ըմբոստություն-հնազանդություն, բերկրանք-թախիծ, ձեռքբերում-կորուստ:
9. Գրե՛ ք տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-սոված
անխռով-խռոված
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-թույլ
տարակուսելի-վստահելի
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-աղքատ
շնորհալի-անշնորք
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ