Մայրենի

Մայրենի

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով . նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու գործերից անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու միանգամյան կպչում է գործի:

2. Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել

վաղորդայն-առավոտ

մեղանչել-մեղք գործել

մաքառել-կռվել

անտունի-ժողովրդական երգի մի տեսակ

դրվատել-գովել

երկնչել-վախենալ

3.  Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշն է:
Բարեկամ կորցնելը հեշտ է, բարեկամ գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի թուշը տեսնում է:

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել-արթուն մնալ, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Արմենը այդ օրը մայրիկին այնքան բարկացրեց, որ մայրիկը աչքերով ուտում էր նրան:

Նարեն Լիլիթի խելքը կերավ և նրանք փախան դասից:

Կարենը լույս աշխարհ է եկել Ամանորի գիշերը:

Գարիկը համարյա ամեն օր գիշերը ցերեկ էր անում և հոգնում էր:

Դավիթը հազիվ գլխի ընկավ թե ինչում է խնդրի պահանջը:

Արամը բոլոր դասերին ամեն մի ծակուծուկ է մտնում:

5. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղուցվանից օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձորակ մարմար, գրանիտ ու պեմզա:

6. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգրամ ունեցողգ  մարգարիտն է: Համպարը թանկ արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույնի, քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով խոցված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Leave a comment