Մենք այսօր գնացել էինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Սկզբում մենք եղանք նրա բակում որտեղ շատ գեղեցիկ էր։ Հետո մտանք պատկերասրահ, այնտեղ, կային շատ գեղեցիկ նկարներ, որոնք նկարել էր Լուսիկ Ագուլեցին, նաև կային քանդակներ, որոնք քանդակել էր նրա ամուսինը։ Դրանից հետո մենք մտանք Լուսիկ Ագուլեցու սենյակ այնտեղ, կային շատ հետաքրքիր իրեր`տարբեր տարազներ, զարդատուփ, պահարաններ, ընտանեկան գորգ և այլն։ Մենք գնացինք հյուրասենյակ այնտեղ կար կահույք, լամպեր, երկաթի դարի թևնոցներ, կավե սափորներ։ Գնացինք և տեսանք Լուսիկ Ագուլեցու պատրաստած տարբեր տիկնիկները։ Ինձ այստեղ շատ դուր եկավ և ես անցկացրեցի շատ լավ օր։





