ԻՄ ամենասիրելի հայ գրողը

ԻՄ ամենասիրելի հայ գրողը

Իմ ամենասիրելի հայ գրողը Վախթանգ Անանյանն է, իսկ նրա հեղինակած ամենասիրելի գիրքը «Հավազաձորի գերիներ»-ն է:

Վախթանգ Անանյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գրքերի օնլայն վաճառք - Վախթանգ Անանյան «Հովազաձորի գերիները» Գինը-2800 դրամ | Facebook

Ահա մի փոքր տեղեկություն Վախթանգ Անանյանի մասին՝

Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 8-ին Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Leave a comment