Մայրենի

Մայրենի

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Անծանոթ բառեր չկաին
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Ուրախ, ակտիվ, հետքրքիր և այլ
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, կարդալ, պարել և երգել: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և իմ բոլոր ուսուչիցներին:
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Մաթեմատիկա ռացիոնալ թվի մոդուլը

Մաթեմատիկա ռացիոնալ թվի մոդուլը

1.Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է հավասար 158-ի: Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

−58

158

158

58

2.Որոշիր տրված կետի հեռավորությունը զրոյից:
11/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:
21/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:

Read more

Մայրենի

Մայրենի

« Թմկաբերդի առումը»

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Read more

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Փետրվարի 13-17

Դաս 1. Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

  • Ո՞վ էր Դարեհ I-ը, ինչու՞ Հայաստանը սկզբում չճանաչեց նրա գերիշխանությունը։

Որովհետև Հայաստանը ինքնուրույն և ուժեղ երկիր էր և Դարեհ I արքան նվաճեց Հայաստանը V արշավանքից հետո:

  • Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության 13-րդ սատրապության մասին։

Դա Հայաստանն էր:

  • Ո՞վ էր Երվանդ III-ը։

Հայաստանի սատրապ երվանդականների կողմից ում վիճակված էր վերականգնելու Հայաստանի անկախությունը:

աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 64-67
https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=65
տեսաֆիլմ
https://youtu.be/9OtGtDrr-UM

Ջերմային հավասարակշռություն եվ ջերմաստիճան

Ջերմային հավասարակշռություն եվ ջերմաստիճան

Ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Read more

Մայրենի

Մայրենի

Մթնշաղի անուրջներՎահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել ընթերցողների կողմից։

Ծանոթացիր «Մթնշաղի անուրջներ» ժողովածուին, ընտիր դրանցից մեկը և սովորիր արտասանել բերանացի։

1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում, ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։

2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։

Նրա ստեղծագործությունները ունեն խոր իմաստ, նրանց հիմվան վրա կան երգեր, նրանք գեղեցիկ են:

3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։

4.«Մթնշաղի անուրջներ» վերնագրով գրիր փոքրիկ պատմություն։

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
    Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
    Գիշերն իր մութ թևերն է փռել:
    Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

Վաղեմի, կանաչագույն, հսկայական, ահագին, նախկին, զարմանալի, ախորժելի, խավար, ճարպիկ: