Մայրենի

Մայրենի

Երկուշաբթի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք ամպ սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի ամպի սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին ամպին սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից սեղանից ամպից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով ամպով սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքում, ամպի մեջ, սեղանի մեջ

2Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր:

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

Ե. Ծովածոցներ, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիրներ, լրագիրներ:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:
Է. Մարդիկ, կանայք:

3Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերին (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալուլկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրնթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-միայնակ, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարյակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-աչքահաճ:

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։

Երեքշաբթի

« Իմ մայր,իմ գարուն․․․»

ընթերցում ենք ՝ Սարոյան.

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

  1. Փորձե՛ ք մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունը, գրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։
  2. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հ
լուր-բ
երթ-թ
աղեղ-բ
կար-տ
յուղ-ճ
լոր-կ
ութ-թ,բ
վազ-ա
աքար-շ
ախտ-թ
ճար-վ
նուշ-ա
ծուխ-ա
այծ-կ

Leave a comment