964. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։
դ) Գիրքն սկսել է քայլել։
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։
զ) Ծառերը ծաղկում են գարնանը:
965. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
բ) Քարը փետուրից թեթև է։
գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։
ե) Նարդի խաղում են չորսով։
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30°-ի
966. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
գ) Ապրիլին ձյուն է եկել։
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։
967. Բերե՛ք կեղծ և ճշմարիտ ասույթների երկուական օրինակ։
Մարդը չի կարող ապրել առանց թթվածնի
Շենքի դուռը գտնվում է ամենավերևի հարկում
համակարգիչը տալիս է ինֆորմացիա
ծառը աճում է տիեզերքում
968. Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով կամ մեքենայով
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը կամ 5 թիվը
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ արևոտ եղանակ է լինելու
969. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ է
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը շխեղ և բազմահարկ է
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին
Ինքնաթիռը ժամը 17-ին ժամանել է Երևան
970. Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։ Գնացքը կայարան է ժամանել ժամանակին
բ) Գիրքը հետաքրքիր է։ Գիրքը անհետաքրքիր է
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։ Մարզիկը ռեկորդ չէ սահմանել
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։ Նետաձիգը չի դիպել թիրախին
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։ Աշակերտը չլուծեց խնդիրը
974. Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.
ա) A (0, 1)ոչ, B (–1, 1)այո, C (4, 9)ոչ, D (–2,–3ոչ),
բ) A (1, 0)ոչ, B (2, 1)ոչ, C (–1,–2)ոչ, D (3, 4)ոչ։