Մայրենի

Մայրենի

Ստեղծագործական աշխատանք

« Երազանք»

Բոլորն ունեն երազանքներ ինչպես նաև ես և այդ երազանքները լինում են ոչ թե մեկ հատ այլ շատ: Ես ձգտում եմ դեպի իմ երազանքները: Իմ կարծիքով եթե մարդ ամեն ինչ ունենեա նա չի ունենեա երազանք: Ես նաև շատ եմ ուզում որպիսզի բոլոր երկրներում տիրի խաղաղություն և չլինեն պատերազմներ:

« Գարնանամուտ»

Դռները բացեք գարուն է գալիս,

Մեր անվերջ հոսող առուն է գալիս,

Բերում է իր հետ քնքուշ ծաղիկներ,

Հոտավետ գեղեցիկ ձնծաղիկներ:

Դռները բացեք գարուն է գալիս,

Թռչունները բոլոր ետ են գալիս,

Երգում են նրանք և ուրախացնում,

Մարդկանց սրտերը երգով ջերմացնում

2.Աշխատանքը գրելուց հետո դուրս եք գրում գոյականները, գրում հոլովը

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) ես մարդ երկիր պատերազմ դուռ գարուն առու ծաղիկ ձնծաղիկ թռչուն սիրտ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) իմ մարդու երկրի պատերազմի դռան գարնան առուի ծաղկի ձնծաղիկի թռչնի սրտի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) իմ մարդու երկրին պատերազմին դռանը գարնանը առուին ծաղկին ձնծաղիկին թռչնին սրտին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) ինձնից մարդուց երկրից պատերազմից  դռնից գարնանից առուից ծաղկից ձնծաղիկից թռչնից սրտից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) ինձնով մարդով երկրով պատերազով դռնով գարունով առուով ծաղկով ձնծաղիկով թռչնով սրտով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) իմ մեջ մարդու մեջ երկրում պատերազմում դռան մեջ գարնան մեջ առվի մեջ ծաղիկի մեջ ձնծաղիկի մեջ թռչնի մեջ սրտում

3.Կարդա՛լ Ղազարոս Աղայանի՝ «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Դերվիշ – մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև

Բոլորեքյան – բոլորը, ամենքը, բոլորը միասին

Մաքուք – մաքոք

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

բ) արհեստասեր է

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

բ) խոսքում

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը

Վախենալու

բ) գիտնականները

Հիմարեցնելու

գ) ջուլհակը

Պայքարող

6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

Խորամանկ

7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկաանվեր:

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Leave a comment