Մայրենի

Մայրենի

Ժամանակահատվածը ՝ մարտի ՝ 27-ից- ապրիլի՝ 2-ը ( 27.03- 02.04)

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նախագծային աշխատանքներ 

1․ Կրկնե՛լ, անգի՛ր սովորել (պատրասե՛լ տեսանյութեր, ձայնագրություններ

2․ Ընթերցանություն

Բարդ Բիդլի հեքիաթները-կարդա՛լ, դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բացատրե՛լ։

3․ Բարբառային հեքիաթների ընթերցում

  • Մենակ կամ ընկերախմբով «Հրեղեն ձին» բարբառային գրքից մեկ հեքիաթ եք ընտրում
  • Հեքիաթը փոխադրում եք գրական հայերեն (արևելահայերեն)
  • Դերերի եք բաժանում
  • Շատ լավ կարդալ եք սովորում
  • Տեսագրում կամ ձայնագրում եք

Լրացուցիչ աշխատանք

  • Եթե ունեք բարբառակիր հարազատ, խնդրում եք, որ բարբառով որևէ հեքիաթ պատմի (կամ՝ որևէ այլ բան)
  • Եթե չունեք բարբառակիր հարազատ, «Հրեղեն ձին» բարբառային գրքից ընտրում եք հեքիաթ, քույր-եղբայրների, ծնողների հետ տեսագրում կամ ձայնագրում։

Ստեղծագործական աշխատանք

« Այնպես ուզում եմ, որ… »

« Ես՝ հրաշքների աշխարհում»

« Գարուն է իմ սրտում… »

Վերնագիր՝ քո ընտրությամբ

Թարգմանչական աշխատանք․․․

Իմ ամենասիրելի խաղալիքը

Իմ սիրելի խաղալիքը խաղալիք արջուկն է: Նա սպիտակ է, ունի վարդագույն քիթ, սև աչքեր, բռնում է սրտի ձևով փուչիկ, որի վրա գրված է I Love You և ունի ժապավեն: Նրա անունը Անաստասիա է։ Նա եկավ ինձ մոտ, երբ ես 2 տարեկան էի:

հայերենից՝ ռուսերեն և անգլերեն ( եթե այլ լեզու է հետաքրքրում այդ լեզվով) , ընտրում ենք որևէ նյութ ( ձեր ցանկությամբ) , կատարում ենք թարգմանչական աշխատանք։

Учиться у каждого человека

Спросили рабби Михла:

— В «Изречениях отцов» (Пиркей-Авот) читаем: «Кто есть мудрец? Тот, кто учится у всех людей, ибо сказано: «Я стал разумнее всех учителей моих». Но почему тогда не сказано: «Тот, кто учится у всякого учителя»?

Рабби Михаил объяснил:

— Наставник, сказавший это, хотел сделать ясной ту мысль, что мы можем научиться не только у тех, кто этим занимается специально, но у каждого человека. Ибо даже у невежды или грешника ты можешь научиться тому, как следует и как не следует жить.

Ռաբբի Միխայիլին հարցրեցին.

– « Հայրերի մասին սովորած ասույթներում »կարդում ենք՝ «Ո՞վ է իմաստունը. Նա, ով սովորում է բոլոր մարդկանցից, քանի որ ասվում է. «Ես իմ բոլոր ուսուցիչներից ավելի խելացի եմ դարձել»։ Բայց ինչու՞ այդ դեպքում չի ասվում. «Նա, ով սովորում է յուրաքանչյուր ուսուցիչից»:

Ռաբբի Միխայիլը բացատրեց.

-Դաստիրակը, որը ասել է դա, ուզում էր բացատրել այն միտքը, որ մենք կարող ենք սովորել ոչ միայն նրանցից ովքեր դրանով զբաղվում են հատուկ այլ նաև ամեն մարդուց: Որովհետև նույնիսկ տգետից կամ մեղավորից կարող ես սվորել նրանում, ինչպես ապրել և ինչպես չապրել:

Լրացուցիչ աշխատանք

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Ծնվել է 1949  թվականին Բուենոս-Այրեսի  մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ,հոգեբան դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են  Բուկայի գրքերը։Նա նաև բժիշկ է։

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:

նրա որ երբ մարդը մի բան փորձում է և չի կարողանում փետք է շարինակի փորձել
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

որ պետք է ձգտել ավելին
Նմա՞ն ես այդ փղիկին:

ոչ
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական հսկա, ամուր պինդ, ակնհայտ  ակներերև, անասելի աննկարագրելի, խելացի իմաստուն, ջանք աշխատանք, բազում շատ:

1.Նախադասությունում գտիր գոյականները։

« Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին»:

Լրացրու՛ բաց թողնված տառերը։

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով աննդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռիալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհունել մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

1Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա» վերնագրով փորձիր ինքնդ գրել պատմություն, համոզիր ընթերցողին, որ անկարելի բան չկա աշխարհում։

Կար մի փերի: Նա մանկուց ուզում էր հանձնել փերիների քննությունները և դրա լավ արդյունքի հետևանքով ստանալ իրական կախարդական փայտիկ: Ահա եկավ այդ շատ սպասված օրը, որին նա շատ լավ էր պատրաստվել: Բայց նրա գլխում անդադար պտտվում էր.

-Իսկ եթե ես չկարողանամ հանձնել քննությունը-միտքը: Ահա այդպես մտածելով նա հանձնեց քննությունը և ստացավ վատ արդյունք, որովհետև նա կենտրոնացծ չէր հարցերի վրա: Այդ արդյունքը նրան շատ հիասթափեցրեց և նրա գրխում հայտնվեց այս միտքը.

-Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

Անցավ որոշ ժամանակ և այն փերիներին, որոնք չկարաղացան հանձնել քննությունը տրվեց քննությունը հանձնելու ևս մեկ հնարավորություն: Սակայն մեր հերոսուհին ցանկացավ մերժել, բայց նրան համոզեցին և երբ եկավ այդ օրը նա բոլորից լավ հանձնեց քննությունը և ստացավ ամենալավ կախարդական փայտիկը:

Դրանից հետո նա միշտ փորձում է իր կախարդական փայտիկով վերացնել աշխարհի չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա արտահայտությունը:

2.Ծանոթացրու դասընկերներիդ Խորխե Բուկայի այլ պատմվածքներից մեկի հետ,տեղադրիր բլոգումդ և ներկայացրու։

Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:

Իրենց հոր մահից հետո դժվար ժամանակներ էին եկել: Կարելի էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ մնար տանը այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր:

Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և հրավիրեց շրաջագայելու իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջապես, սովորաբար երեխաները հինգից շուտ չէին արթնանում:

Լսելով մեքենայի ազդանշանը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դա, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:

Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում… բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին և կրակը արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:

Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:

Եթե նրան հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:

Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:

Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն ՄԻ ԲԱՆԻ մասին.

-Ինչպե՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:

-Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:

Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.

-Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:

3. Անհրաժեշտության դեպքում տեղադրիր  Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքանդերանուններով։

երբ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե երբ է  ջուր հավաքվում այս փոսում:
ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Անխռով խռով
խոտոր ուղիղ
երերուն աներեր
տարակուսելի անտարակուսելի
արտաքուստ ներքուստ
անզարդ զարդարուն
ամոթխած անամոթ
աղմկոտ անաղմուկ
արատավոր անարատ
քաղցրահամ դառնահամ
ընչատեր աղքատ
թեթևաբարո ծանարաբարո

Լրացուցիչ աշխատանք

1.Առակները արևմտահայերենից դարձու արևելահայերեն։

2.Ընտիրի դրանցից մեկը և ձայնագրիր։

« ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ»
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն խնդրում էր:

-Աստված, գոնե մի անգամ էլ ինձ տուր, ի՞նչ կլինի: Տու՜ր, որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ:

Աստծու հրեշտականերից մեկի խիղճը տանջում է: Նա գնաց Բարձրեալի մոտ ու ասեց.

-Տեր Աստված, ոչ ոք այդքան չի աղոթել Քեզ: Մեղք է նա: Մի անգամ էլ այդ Մարդուն տուր:

-Ասելիք չունեմ, կօգնեմ, կտամ: Բայց բազկաթոռի վրա հենվել է ու ասում է՝ տու՛ր հա տու՛ր: Նման մեկին ինչպե՞ս տամ: Անիրավը գոնե տեղից վեր կենար, գործ աներ, ես էլ օգնեի՝տաի:

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

« Ագահ մարդը»

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Առաջարկում եմ դիտել մուլտֆիլմը, որն առակին շատ նման է; Գրիր կարծիքդ։Հղումը ներքևում.

https://youtu.be/-qip4uUHFgs

« ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ»
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Leave a comment