Աղայանական օրեր

Աղայանական օրեր

Նախգծի իրականացման ժամանակը՝ ապրիլի՝ 3-ից- 28-ը։

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանցիներ։

Նախագծի ընթացք-նկարագիր-առաջադրանքներ

  • Համացանցից գտե՛ք հետաքրքիր տեղեկություններ Աղայանի մասին, կարդացե՛ք, վերածե՛ք ձայնագրության կամ տեսագրե՛ք:

Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է ԹիֆլիսիՆերսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70) ։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի ևԻմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900) ։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։

Հեքիաթներ՝

Վաճառականի խիղճը

Հնարագետ ջուլհակը

Զանգի-Զրանգի

Եղեգնուհի

Խիզախը կամ Աներկյուղը

Այծատուր

Հնարագետ ջուլհակը

Մանուկ-խան

Ասլան-Բալա

Քի՜չ էլ, քի՜չ էլ

Անահիտ

Արեգնազան կամ Կախարդական աշխարհ

Վիշապին հաղթողը

Հազարան Բուլբուլ

Արևամանուկ

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Կախարդական պատկեր

Պոեմ՝ Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Բանաստեղծություններ՝

Leave a comment