Երկուշաբթի ( 10.04.2023թ)
1.Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։ ( Ամփոփում ենք ՝ Ղազարոս Աղայանին նվիրված օրերի ընթացքում մեր ամբողջ սովորածը) ։
2.Տեքստը պատմի՛ր՝
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն մենք՝ երախաներս ենք աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այս ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այստեղ աշխատող երեխաներս մյուս օրերին դպրոց ենք գնում:
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ մեզ նման՝ երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այս ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այստեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:
2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:
Պարագվայում մի բույս կա, որը կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:
Այստեղ ես հանդիպել եմ մի բույս, որը կարող էր հազալ և փռշտալ: Ես մի անգամ հայտնվեցի դրա մոտ և տեսաթե ինչ է տեղի ունենում: Նրա տերևներին նստեց մի քիչ փոշի և նա գունատվեց հետո, կարմրեց, իսկ հետո սկսեց ուժգին ցնցվել և փռշտալ: Ես այդ պահին այնքան զարմացա և վախեցա, որ արագ թռա այդտեղից: Մի ուրիշ անգամ երբ ես տեսա այդ բույսից նրա վրա շատ փոշի էր նստել և նա հազից խեղդվում էր: Մի քիչ հետո նա իր բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր էր դուրս ցայտում, որն այնքան է թրջում իր տերևները, մինչև որ փոշուց մաքրվեցին:
3.Լրացուցիչ աշխատանք
Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը
Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի: