Մայրենի

Մայրենի

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Մեր շատ սիրելի և շատ գեղեցիկ  բակը կանաչել է։ Այս շատ գեղեցիկ, շատ սիրելի և կանաչած Բակում փոքր և մեծ  երեխաներն ամբողջ օրը ուրախ խաղում ու աղմկում են։Իրենց՝երեխաների հետաքրքրքասեր մայրիկները զրուցում են իրենց ծանոթ հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը: Սև գեղեցիկ կատուն երկայնքով, ծուլորեն  փռված տաք և պարզ արևի տակ՝  խաղում է իր փափուկ գեղեցիկ սև պոչի հետ: Սպիտակ շունը գեղեցիկ պոչը տնկած վերև դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա լավ ուշադրություն գրավելու համար բարձր հաչում է: Արդեն երեկո է եկել և դրսում մթնել է: Երեխաների հոգատար հայրիկները աշխատանքից շատ հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են օրն վերջապես վայելելու հանգստով: Իջնում է հիասքանչ և խաղաղ աստղալից  գիշերը: Եվ վերջապես մարդկանց համար ուրախ,զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և գեղեցիկ, սիրելի և կանաչած բակը խաղաղվում է:

ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ և կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու և առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից և նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, և ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, և ինքը՝ ֆիրմայի պետը, վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչև այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում և, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ  գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենպով բռնվածը, ը նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետևում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները և ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերևաթափը դեռևս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուրելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, և դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբևէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչև այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին և սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, և պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչև չորս օր, և իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա և հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ․․․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Leave a comment