Մենք այսօր ընկեր Անիի և ընկեր Մերիի հետ գնացել էինք ճամփորդության դեպի Արարատի մարզ։ Մենք առաջինը ուղևորվեցինք դեպի Խոր Վիրապ, այնտեղ աղոթք ասացինք, շրջեցինք տարածքով, պարեցինք և ուղևորվեցինք դեպի Հրեշտակների ձոր։Այնտեղ շատ քայլեցինք, նախաճաշեցինք, նկարվեցինք, իսկ վերջում ուղևորվեցինք դեպի Վեդի։ Այնտեղ միասնական աղոթք ասացինք, պարեցինք,իսկ դրանից հետո գնացինք պաղպաղակ ուտելու և ուղևորվեցինք տուն։ Շնորհակալություն ընկեր Մերիին և ընկեր Անիին այսօրվա համար։














