Մայրենի

Մայրենի

Երկուշաբթի

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անծանոթ բառեր չկան

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

Առուն և մասուրը:

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․

Ժայռը լի է մասուրով

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

մասուր է կաթում-մասուր է ընկնում, կարմիր սառսուր է կաթում- սառած մասուր է ընկնում

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։

Без названия2

7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։

Տեսաֆիլմեր

8. ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից փրկեցին , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։ ազատեցին

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր գույները կա՞ն։ երանգները

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ։ բարեկամիս

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում։  կռվել

Բերրի խոստումներ տվեց ու գնաց։ շատ

9. Ավելորդ բառերը գտի՛ ր և նախադասություններից հանի՛ ր։

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։ էլի

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։ ոտքով

Դու արդեն հե՞տ ես վերադարձել։ դու

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։ շատ

Կրկին անգամ ասում եմ քեզ։ անգամ

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։ նախ

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։ հատ

Կարելի՞ է մի հատ զանգել։ մի հատ

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։ ուրիշ

Leave a comment