մայրենի

մայրենի

Երկուշաբթի ( 25. 04. 2023թ. )

Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։

Գրում ենք ապրիլի 24-ի մասին։

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։

1. Հայերի համակարգված ջարդեր են տեղի ունեցել 1894-96 թթ․ և 1915-23 թթ․։

2. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։

3. 1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր։

4. Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

5. Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

6. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրի հեղինակներն են քանդակագործ Վան Խաչատրյանը և ճարտարապետներ Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը։ Ավանդության համաձայն՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցելու։

7. Ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Արամ», «Ճչացողներ», «Խոստումը»։

8. Ցեղասպանության ընթացքում, սակայն, որոշ շրջաններում հայերը չեն հրաժարվել պայքարից։ Հիշատակության են արժանի Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի հերոսամարտերը և ապստամբությունները։

9. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին (1915 թ․-ին Կ․Պոլսի հայ մտավորականների ցուցակագիր) և Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։

10. 2015 թ- ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ այդուհետև համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Կան անորոշ առումով գոյականներ և որոշյալ առումով գոյականներ։

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։

Ա. Անտառի թավուտում ծուղա՞կ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է՞ դրված:

Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փի՞ղ է ընկել: Բ. Փիղն ընկե՞լ է վագրի համար փորված փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց ե՞ն կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալո՞ւ համար:

Ա. Նա ուսապարկի՞ց մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկի՞ց հանեց տուփը:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Երեքշաբթի ( 26.04.2023թ. )

Էռնեստ Հեմինգուեյ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք չհագած՝ չմաշված»:

hemingway

«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:

Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:

Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:

Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:

Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:

Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:

Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:

Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:

Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:

Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:

Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:

Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:

Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:

Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Պատմիր Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։

Նա առաջինն էր ով 6 բառից գրեց ստեղծագործություն

2.Ներկայացրու պատմվածքի իմաստը։

Որ երբեք պետք չէ հետ մնալ երազանքից և միայն առաջ գնալ։

3.Ներկայացրու ծերունուն։

Նա ծեր էր, վստահ, ուժեղ և այլն։

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված։

Բոլոր խնդիրները փորձիր լուծել։

Ամբողջ խնդրագիրքը արդեն վերջացել է։

Բոլորը վազում էին ինչ- որ մեկի հետևից։

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ։

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում։

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին։

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել։

Ամեն ինչ երկրներում եղել է։

Բոլորը նույն բանն են պնդում։

Ամեն ինչ կրակի բաժին դարձավ։

Չորեքշաբթի ( 26.04.2023թ.)

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:

Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:

Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:

Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:

Աղթամար կղզին, որը հայտնի է վաղեմի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչավուն կղզին, հսկայական կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու վիթխարի գլուխը դեպի վեր երկարած:

Հայաստան աշխարհը հայտնի է իր վաղեմի ու սքանչելի վայրերով:

Պատանին տխրալի հայացքը լեռնային գետակի պարզ ջրերին ուղղեց:

Այգաբացին լսվում էր թռչունների դուրեկան դայլայլը:

Գիշերն իր խավար թևերն է փռել:

Առույգ մի աղջիկ է ընկերուհիս:

Leave a comment