Մայրենի

Մայրենի

Գրաբար

Վարդան Այգեկցի

« Առիւծ եւ աղուէս»

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

2. Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

3. Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Առիւծ մը կորիւն ծնաւ եւ աղուէսը նախատեաց զնա, որ մը կորիւն ծնաւ եւ ոչ բազում: Առիւծ մը պատասխանի ես.

-Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

4. Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակը ցույց է տալիս որ ամեն ինչի քանը կարևոր չի: Աղվեսը բազում ձագեր է ծնում բայն նրա ձագերը չունեն նույն առյուծի հատկանիշները: Ամեն մեկը մի բանով մյուսին գերազանցում է:

5. Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Իմաստուն հեղինակը գրեց մի գիրք և մարդիկ եկան տեսնելու և ուրախանալու: Նրանց միջից դուրս եկավ մի ուրիշ հեղինակ և նախատեց նրան ասելով.

-Ա՞յդ է կարողությունդ որ մի՛ գիրք գրեցիր ոչ բազում:

իմաստունը պատասխանում է.

-Մի գիրք գրեցի, բայց երկար և իմաստալից ոչ թե բազում, բարակ և անիմաստ:

Leave a comment