Մայրենի

Մայրենի

Էռնեստ Հեմինգուեյ. «Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին: Read more