Մայրենի

Մայրենի

Չորեքշաբթի- հինգշաբթի ( 24.05-25.05)

« Գեղեցկությունը կփրկի աշխարհը»

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում: Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.): Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով : Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը։

Ահա՝ հատվածը.

«Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, — բարձր գոչելով դիմեց նա բոլորին, — իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է:

Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում: Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»:

Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները:

Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն:

Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից. «Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից: — Այո, գեղեցիկ է, — խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, — հանկարծ նա դիմեց իշխանին: — Այո´… Այդպիսին… — պատասխանեց իշխանը որոշակի ճիգով: — Այսինքն հենց այսպիսի՞: — Հենց այդպիսի: — Ինչու՞: — Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում: — Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա:

Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»…։

«Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»: . Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար…

Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

Հարցեր և առաջադրանքեր։

1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։

“Մենք պետք է փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ: Հիմա աշխարհը լի է չարիքով և անմտությամբ: Մենք աղտոտում ենք բությունը գիտակցելով որ վնասում ենք այն, կտռում ենք անտառները, ստում ենք: Ո՛չ: Այդպես չպե՛տք է լինի մենք պետք է հավատանք մեր ուժերին, անենք բարին, օգնենք մարդկանց և շատ այլ լավ բաներ: Դրա համար եկեք Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ:

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

Սիրուն, սքանչելի, չքնաղ, աղվոր, գեղագունակ, թառլան, վայելչակազմ, հաճելի, լավ, խորոտ

Լավ, բարեհոգի, հոգատար, բարեսիրտ, բարիք, գութ, գթասիրտ, ներողամիտ, ազնիվ, անչար

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։

Ռոալդ Դալը և Աստրիդ Լինդգրենը:

Ռոալդ Դալը նրա համար, որ իր գրքերը միշտ լինում են զվարճալի և հետաքրքիր, իսկ ամենակարևորը ունենում են լավ և բարի ավարտ:

Աստրիդ Լինդգրենը նրա համար, որ իր գրքերի հերոսները շատ զվարճալի են և հետաքրքիր արկածներ են ունենում:

Leave a comment