Արքիմեդսի մասին

Արքիմեդսի մասին

Կենսագրություն

Արքիմեդեսը ծնվել է մ․թ․ա․ 287  թվականին Սիցիլիա կղզու Սիրակուզա նավահանգստային քաղաքում, այն ժամանակ Մեծ Հունաստանի ինքնակառավարվող գաղութ էր, տեղակայված Հարավային Իտալիայի ափի երկայնքով։ Ծննդյան տարեթիվը հիմնված է Բյուզանդական հույն պատմաբան Իոհան Ցեցեսի հայտարարության վրա, որ Արքիմեդեսն ապրել է 75 տարի։ Ավազի հաշվիչ աշխատության մեջ, Արքիմեդեսը իր հոր անունը հիշատակում է որպես Ֆիդիաս, աստղագետ, որի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Պլուտարքոսը իր Զուգահեռ կյանքեր աշխատության մեջ գրել է, որ Արքիմեդեսը պատկանում էր Սիրակուզայի թագավոր Հիերոն II-ի գերդաստանին։ Արքիմեդեսի կենսագրությունը գրել էր նաև նրա ընկեր Հերակլեդեսը, սակայն նրա աշխատանքը կորել է, և Արքիմեդեսի կյանքի մանրամասները մնացել են անորոշ։ Երիտասարդական տարիներին նա կարող է ուսումնառություն ստացած լինի Ալեքսանդրիայում, Հին Եգիպտոս, որտեղ Կոնոնը և Էրատոսթենես Կիրենացին նրա ժամանակակիցներն էին։ Նա Կոնոնին և Սամոսին հիշատակում է որպես իր ընկերներ, միևնույն ժամանակ իր երկու աշխատություններում (Մեխանիկական թեորեմների մեթոդ, Խոշոր եղջերավոր անասունների պրոբլեմ) Էրատոսթենեսին ուղղված ներածություն ունի։

Հայտնագործություններ և գյուտեր

Արքիմեդի օրենք

Համաձայն Վիտրուվիոսի, Հիերոն II-ի համար տաճարում դնելու պատվավոր թագ էին պատրաստել։ Արքիմեդեսը պետք է որոշեր, արդյոք այն մաքուր ոսկուց էր պատրաստվել, թե փոխարինվել էր արծաթով։ Արքիմեդեսը, առանց թագը վնասելու խնդիրը պետք է լուծեր, այսինքն նա չէր կարող այն հալեցնել կանոնավոր տեսքի բերելու, խտությունը չափելու համար։

Լոգանք ընդունելիս նա նկատեց որ տաշտակում ջրի մակարդակը բարձրացավ, հասկացավ, որ այս ազդեցությունը կարելի է օգտագործել թագի ծավալը հաշվելու համար։ Գործնականում ջուրը չի սեղմվում, ուստի ընկղմված թագն իր ծավալին հավասար ջուր է դուրս մղում։ Դուրս մղված ջրի ծավալը բաժանելով թագի զանգվածի վրա, կստանանք թագի խտությունը։ Այդ խտությունը ոսկու խտությունից ցածր կլինի, եթե ավելի էժան և ավելի ցածր խտությամբ մետաղ են ավելացրել։ Արքիմեդեսն իր հայտնագործությունից այնքան էր հուզվել, որ մոռանալով հագնվել` բոլորովին մերկ, “Էվրիկա!” գոռալով վազեց փողոց (հուն․՝ “εὕρηκαheúrēka!”, այսինքն “Ես գտա [դա]!”)։ Թեստը հաջողությամբ կիրառվեց, ապացուցելով, որ իրոք արծաթ էր խառնված։

Արքիմեդսի պտուտակ

Հույն գրող Աթենեոսը նկարագրում է, ինչպես Հիերո II թագավորն Արքիմեդեսին հանձնարարել էր կառուցել ռազմական հսկայական Սիրակուզա նավը, որը կօգտագործվեր շքեղ ճամփորդությունների, բեռների փոխադրման համար։ Կարծիքներ կան, որ Սիրակուզան հին դարերում կառուցված ամենամեծ նավն էր։ Համաձայն Աթենոսի այն կարող էր տեղափոխել 600 մարդ` ներառյալ պարտեզային դեկորացիաներ, գիմնազիա և Աֆրոդիտե աստվածուհուն նվիրված տաճարը։ Քանի որ այդ մեծության նավը անհամեմատ մեծ ծավալի ջրի թողունակություն պետք է ապահովեր, Արքիմեդեսի պարուրակը ենթադրաբար կառուցվել էր հատակի ջուրը դուրս մղելու համար։ Արքիմեդեսի մեքենան գլանի մեջ ներդրված պտուտակաձև պտտվող սայրով սարք էր։ Այն պտտվում էր ձեռքով և կարող էր օգտագործվել ջուրը ոռոգման ջրանցքներ տեղափոխելու համար։ Արքիմեդեսի պարուրակն առ այսօր օգտագործվում է հեղուկ, հատիկավոր խառնուրդների, ինչպիսիք հացահատիկն ու ածուխն են, տեղափոխելու համար։

Արքիմեդսի ջերմային ճառագայթներ

Արքիմեդեսը հնարավոր է հայելիներն օգտագործած լինի որպես պարաբոլիկ ռեֆլեկտոր՝ Սիրակուզայի վրա հարձակվող նավերն այրելու համար։ Մեր թվարկության 2-րդ դարի հեղինակ Լուկիանոսը գրում է, որ մ.թ.ա. 212 թվականին, Սիրակուզայի պաշարման ժամանակ Արքիմեդեսը թշնամու նավերը ոչնչացրեց կրակով։ Դարեր անց, Անթեմիուսը Թրալեսից հիշատակում է այրող ապակիները որպես Արքիմեդեսի զենք։ Սարքը երբեմն անվանում էին «Արքիմեդեսի ջերմային ճառագայթ», որի միջոցով արևի լույսը մոտեցող նավերի վրա էր ուղղորդվում և դրանք հրդեհում։ Արդի ժամանակներում նմանատիպ սարքեր են կառուցվում և հիշատակվում են որպես հելիոստատ կամ արևային վառարան։

Leave a comment