Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Դաշնամուրը,, պատմվածքը
- Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ:
Որովհետև նա ամեն անգամ դաշնամուր տեսնելիս հուզվում էր:
- Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում:
Ինձ թվում է աղջիկը հավատում էր, որ Բենի բոլոր երազանքները կիրականանան ինչպես և ես
- Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:
Երազանքի:
- Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
Տղան ամաչկոտ էր, բայց տաղանդավոր Էմին տաղանդ գտավ նրա մեջ:
- Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։
- Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:
Ոչ: