- Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամյան անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
- Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
– Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
– Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Արքայի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճանապարհ անցել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Մանուկներն իրենց համար պարում էին, հետո շրջվում, իրենք իրենց ծափ տալիս և զվարճանում, աշխարհով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Լուսանում է. Լեռան ետևից դուրս է ելնում արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
Մի գարնան երեկո դռանը նստած խոսում էինք:
– Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
-Եթե ցանկանում եք, որ չմահանամ- ասում է արքան,- գնացե՛ք և անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ և վեր կենամ տեղիցս: