- Փորձի՛րբացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Բառերը տողադարձված են բառակազմության սկզբունքով:
- Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:
- Կետերիփոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Ստուգի՛ր՝տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:
- Ստուգի՛րտրվածբառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօդյա:
- Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:
Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, մանտիա, Եվրասիա…………:
- . Կետերիփոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)
Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)