Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր:

Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր պատմությունները երևում էին:

2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել:

Ոչ բավականաչափ մշակված

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Լսելու համար անախորժ

Շատ կոպիտ դեմք ունի:

Տգեղ

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Անվանում

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:

Համարել

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

անել

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

վերջացնել

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:

իրականացնել

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:

ձայն չհանել

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

չարտահայտվել

Արձագանքները լռեցին:

դադարեց

Ափսեները դրեց պահարանում:

տեղավորել

Եկավ ու իր օրենքը դրեց:

հաստատել

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:

մտցնել

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Նրան դուր է գալիս անգլերեն լեզուն:

Դու ունես շատ երկար լեզու:

Այդ տղան հասկանում էր ծառերի լեզուն:

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու  համար հինգ հազար դոլար է Վճարել: Դա եղել է երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Նա դաշնամուր էր նվագում, դրա արդյունքով նրա մատները երկարել էին:

Երեխան ձգվելով փորձում էր հասնել բարձր պահարանի բռնակին:

բ) Աղքատ, խեղճ:

Այս գյուղի մարդիկ շատ աղքատ են:

Խեղճ գյուղաղցին շատ էր տանջվում գործից, բայց դրա դիմաց ստանում էր շատ քիչ գումար:

գ) Գույն, երանգ:

Այդ գեղեցիկ նկարի մեջ նա նեռարել էր տարբեր գույներ:

Անատռում կաին կանաչի բոլոր երանգները:

Leave a comment