Աշուն օր 

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:
Եվ թռչուն թռավ
Հուզված առուն փախ տվավ
 Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Արավ տար ու բեր:
Հուզված առուն փախ տվավ
 Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Կյանքիս սևավոր:
Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:
Վեր, երեկո, պատանի, զվարճանք, քանդել, հանգցնել, աշխույժ
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:
Բանաստեղծությունը արտահայտում է տխուր և մռայլ տրամադրություն:
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:
Իջան
Շարվեցին
Ցրտեց
Սգալ
Քողարկել
Վառեց
Մաղել
Շաղել
Քնեց
Փախավ
Կախեց
Բարձրացավ
4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ:
Այո, որովհետև Կոմիտասը իր ասելիքը արտահայտում է բնության օգնությամբ

Leave a comment