- Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):
Գնում էր կախարդական մատանին փախցնելու:
Գնում էր կախարդական մատանին գողանալու:
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
Այս ձողը ծռիր
Այս ձողը թեքիր
Այս ձողը խոնարհիր
(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրիր ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ շարադրիր ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ փորագրիր ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրի առ ես կկարդամ:
Նախադասություններում իմաստային տարբերությունը այն է, որ նախադասությունները գեղարվեստական են, գրագետ կամ խոսակցական:
- Տրվածբառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:
Քամուն տալ, ծախսել, վատնել, մսխել, շռայլել
Իջնել, կռանալ, ծռվել, ճկվել, թեքվել, կքվել,խոնարհվել,
Կարգել, հաստատել, որոշել, սահմանել,
Խլել, կորզել, գողանալ, շորթել,
Հոշոտել, գզգզել, հափշտակել, բզկտել, ծվատել, պոկել
3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը, ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը: