Երբ տխուր ես լինում,շուրջն ամեն ինչ կարծես կորցնում է իր իմաստը ու թվում է,թե ժամանակը կանգ առավ:Բայց իրականում ժամանակը երբեք կանգ չի առնում,այլ հսկայական արագությամբ շարժվում է առաջ: Երբ այդ ամենը հասկանում ես, գիտակցում ես, որ պետք չի տխրել: Կյանքը շատ կարճ է տխուր լինելու համար, դրա համար պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:
Ժամանակը արագ է անցնում, տարիները փոխվում են, բայց դա չի զգացվում: Կյանքիդ ճանապարհին մի պահ կանգնելով հասկանում ես, թե արդեն ինչքան շատ ժամանակ է անցել ու այլևս չես ուզում այդ թանկագին ժամանակը ապրել տխուր:Տխրե՞լ` ու՞մ համար, ի՞նչ պատճառով: Ոչ մի պատճառ: Ոչ ոք իրավունք չունի մեզ տխրություն պատճառել: Կյանքը շարունակվում է ու տխրելու ժամանակ չկա: Նույնիսկ եղանակն է բարձր տրամադրություն պարգևում, արևը պայծառ շողում է ու ջերմացնում է ոչ միայն դրսից, այլ նաև ամբողջ հոգիդ է ջերմությամբ լցնում ու ցանկություն է առաջանում ուրախությունդ արտահայտելու: Ինչ էլ լինի ,կյանքը հրաշալի է, եթե նայես դրան մի այլ անկյունից, իսկ դա երբեմն շատ հարկավոր է լինում: